Դիմաշ Կուդայբերգենը երեւանցիներին հրավիրում է իր համերգին

16:14   4 ապրիլի, 2023

Դիմաշ Կուդայբերգենը երեւանցիներին ու քաղաքի հյուրերին հրավիրում է իր համերգին՝ «Stranger» շրջագայության շրջանակներում։ Այն տեղի կունենա ապրիլի 29-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

95123.jpg (128 KB)

Նոր կոնցեպտուալ շոուն ներկայացնում է պրոֆեսիոնալ երաժիշտների թիմ, դինամիկ բեմ՝ լայնածավալ լուսային եւ վիդեո ինստալացիաներով ու տասնյակ գունավոր հաներձանքներով:

65125.jpg (126 KB)

Դիմաշ Կուդայբերգենը ղազախ երգիչ է՝ 6 օկտավա հազվագյուտ վոկալային դիապազոնով։ Արտիստի երգացանկը ներառում է յոթ լեզուներով ստեղծագործություններ՝ ղազախերեն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն ու չինարեն: Դիմաշ Կուդայբերգենի եզակի տաղանդի երկրպագուների թիվն արագորեն աճում է՝ հասնելով մի քանի տասնյակ միլիոնի։



© NEWS.am STYLE