Audemars Piguet-ը կապահովագրի հաճախորդի ժամացույցը գողությունից եւ վնասվելուց

18:46   5 ապրիլի, 2023

Audemars Piguet-ն այժմ առաջարկում է ծառայություն, որը երաշխավորում է իր հաճախորդներին փոխարինել կամ վերադարձնել մինչեւ 73,000 դոլար, եթե նրանց ժամացույցը գողանան: Հեղինակավոր բրենդի այս որոշումն առաջին դեպքն է, երբ շքեղ ժամացույցներ արտադրողը նախաձեռնում է նման ծառայություններ:

Ըստ The Straits Times-ի՝ գողությունն աճող խնդիր է շքեղ ժամացույցների շուկայում: Բռնի հանցագործությունների աճն ազդել է սպառողների՝ ներդրումներ անելու եւ թանկարժեք ժամացույցներ կրելու ցանկության վրա, ինչը նաեւ հանգեցնում է վաճառքի նվազման։ Ի պատասխան՝ AP-ի ներկայիս գործադիր տնօրեն Ֆրանսուա-Անրի Բենամիասը հաստատում է, որ նախաձեռնությունը «երաշխավորում է 2022 կամ 2023 թվականներին գնված ցանկացած գողացված կամ վնասված ժամացույցի փոխարինումը, փոխհատուցումը կամ վերանորոգումը երկու տարվա ընթացքում»:

Նրանք, ովքեր գնել են AP ժամացույց այս պահից մինչեւ անցյալ տարի, կարող են գրանցվել: Դիմորդները պետք է ներկայացնեն գնման եւ սեփականության իրավունքի ապացույց, ինչպես նաեւ իրենց ժամացույցի լուսանկարն ու սերիան: Այս ծրագիրը կգործի մինչեւ 2024 թվականի վերջն ու բնականաբար բացառում է նախկինում պատկանող եւ վինտաժ ժամացույցները:



© NEWS.am STYLE