Օրվա «look»-եր. Դայանա Դավթյան, Անահիտ Սիմոնյան, Մերի Երեմյան, Աթենա Մանուկյան, Գոհար Գասպարյան (ֆոտո)

17:21   6 ապրիլի, 2023

Կոստյումային, դասական, պրինտային ու «casual». այսօրվա «look»-երի մեջ տարբեր կերպարներ ենք առանձնացրել, իսկ հնգյակում տեղ են գտել Դայանա Դավթյանը, Գոհար Գասպարյանը, Աթենա Մանուկյանը, Մերի Երեմյանն ու Անահիտ Սիմոնյանը:

«Միսս Տիեզերք Արմենիա 2019» Դայանա Դավթյանը եւ հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը հետեւորդների հետ կիսվել են դասական եւ կոստյումային լուքերով:

338590708_1548140762378219_7197822604575975007_n.jpg (302 KB)

Դայանան նախընտրել է վարդգույնը: Լուսանկարում նա կոստյում հիշեցնող զգեստով է եւ նույն երանգի կոշիկներով: Վարդագույնի մեջ մոդելը, հատկապես, Բարբի տիկնիկի է հիշեցնում:

Գոհար Գասպարյանը ցուցադրել է այն կերպարը, որով նկարահանվել է «Մենք Եվրատեսիլ»-ում նախագծի հարցազրույցում: Հաղորդավարուհին կրկին համագործակցել է դիզայներ Ֆաինա Հարությունյանի հետ: Թելիկներով զարդարված սեւ կոստյումը Գոհարը համադրել է վագրային պրինտով սպորտային կոշիկների հետ:

339407846_163534929963391_6302890736689386927_n.jpg (256 KB)

Հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը լուսանկար է հրապարակել Գերմանիայից: «Եվրատեսիլ 2020»-ում Հայաստանի պատվիրակը սպիտակ լուքով է: Աթենան կրում է միմյանց հետ համադրվող բլուզ եւ տաբատ, որոնք արված են թրենդային՝ ժանյակավոր լուծումներով:

337931201_802971394520489_4708146840826438103_n.jpg (334 KB)

Մերի Երեմյանը ցուցադրել է «casual» լուք. դերասանուհին սեւ ու սպիտակ գույների մեջ է: Ի դեպ, զոլերը եւս շարունակում են մնալ թրենդի մեջ:

337487726_220008357319017_5375691050943552360_n.jpg (346 KB)

Դե, իսկ պրինտվոր զգեստները, հատկապես, երբ խոսքը պուտերի մասին է, երբեք չեն զիջում իրենց դիրքերը: Ահա՝ Անահիտ Սիմոնյանի լուքը՝ պուտավոր զգեստով:

339010331_756192022843402_279037441397491540_n.jpg (124 KB)

Լուսանկարները՝ հայտնիների ինստագրամյան էջերից



© NEWS.am STYLE