10:25 7 ապրիլի, 2023Հայկական ծագում ունեցող ուկրաինացի հայտնի տիկտոկեր եւ երգիչ Արթուր Բաբիչը Երեւանում է։ NEWS.am STYLE-ը տիկտոկերին հանդիպեց երեկ՝ ապրիլի 6-ին, «Սանսեթ Բուլվար» մյուզիքլի երեւանյան պրեմիերային։ Բաբիչը կարմիր գորգով քայլեց ծնողների ուղեկցությամբ, այնուհետեւ պատասխանեց մեզ հետաքրքրող մի քանի հարցի։
Տիկտոկի եկրպագուների սիրելի աստղը նշեց, որ Հայաստան ժամանել է հատուկ մյուզիքլը դիտելու նպատակով։
Հարցին՝ արդյոք ունի՞ սիրելի վայրեր Երեւանում, Բաբիչը պատասխեց,-«Երեւանն այն վայրն է, որտեղ ես ժամանակս, հիմնականում, ընտանիքիս հետ եմ անցկացնում, տանն ենք լինում, զբոսնում ենք․․․»։
Սիրելի հայկական ուտեստներից տիկտոկերը հատուկ ոչինչ չառանձնացրեց, միայն շեշտեց, որ նախընտրում է ուտել այն, ինչ պատրաստում են տանը։
Նա նաեւ հավելեց, որ առաջիկայում ծրագրում է այստեղ որեւէ գործ սկսել, թե ինչ, հայազգի աստղն առայժմ չբացահայտեց, փոխարենը կիսվեց հայերենի՝ իր համեստ իմացությամբ։ Մանրամասները՝ տեսանյութում։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի