Բրյունետի կենդանի ելույթը՝ «Եվրատեսիլ 2023»-ի շրջանակում կայացած միջոցառմանը (վիդեո)

10:37   10 ապրիլի, 2023

Ընդամենը մեկ ամսից կմեկնարկի «Եվրատեսիլ 2023»-ի պաշտոնական հատվածը։ Բայց մինչեւ բուն մրցութային ելույթները տարբեր միջոցառումներ են անցկացվում, որոնց շրջանակում մասնակիցները ոչ միայն հանդիպում եւ ծանոթանում են միմյանց հետ, այլեւ ներկայանում են հանդիսատեսին՝ ցուցադրելով իրենց կենդանի ելույթները։

Օրերս Իսպանիայում կայացել է նախաեվրատեսիլյան երեկույթ, որի շրջանակում, ի թիվս մրցույթի այլ մասնակիցների, ելույթ է ունեցել նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը։ Eurovision-Spain.com յութուբյան ալիքը կիսվել է Բրյունետի Future Lover երգի կենդանի կատարմամբ, իսկ հրապարակման ներքո երկրպագուները արտահայտել են իրենց ոգեւորությունը՝ նշելով, որ հայ երգչուհին հրաշալի ելույթ է ունեցել։

339018995_1209217979704893_5504639758255968289_n.jpg (85 KB)

Երգչուհու Future Lover երգի պաշտոնական տեսահոլովակը «Եվրատեսիլ»-ի պաշտոնական յութուբյան ալիքում բոլոր տեսահոլովակների մեջ առաջատարն է՝ 4,2 միլիոն դիտումով։ Այն զիջում է միայն Նորվեգիայի ներկայացուցիչ Ալեսանդրայի նախընտրական փուլի համերգային ելույթին, որը տեղադրվել է ավելի քան 2 ամիս առաջ եւ այժմ ունի 5 միլիոն դիտում։

«Եվրատեսիլ 2023»-ը տեղի է ունենալու Լիվերպուլում՝ մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին։ Հայաստանի ներկայացուցիչը ելույթ է ունենալու երկրորդ կիսաեզրափակչին՝ մայիսի 11-ին, 2-րդ համարի ներքո։ 



© NEWS.am STYLE