«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը շարունակում է իր հաղթարշավը միջազգային կինոփառատոններում

11:35   10 ապրիլի, 2023

Ռեժիսոր Արա Մնացականյանի «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը շարունակում է իր հաղթարշավը միջազգային կինոփառատոններում։ Մինչեւ այժմ ընդգրկվելով 12 երկրների 35 միջազգային կինոփառատոնների մրցութային ծրագրերում՝ ֆիլմն արդեն հասցրել է արժանանալ 50 մրցանակի: 

Ֆիլմը արտադրող «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերությունը (հիմնադիր-տնօրեն, պրոդյուսեր՝ Մանվել Սարիբեկյան, Հայաստան) եւ ստեղծագործական կազմն այս մրցանակները եւ այսուհետ ստանալիք որեւէ նոր պարգեւ նվիրում են Հայ կինոյի հարյուրամյակին: 

337542940_952892385716056_3069813353159139518_n.jpg (33 KB)

«Ամերիկացի բարի սամարացիները» «Երախտագիտության քարտեզ» ֆիլմաշարի երկրորդ ֆիլմն է: Առաջինը «Փրկության քարտեզն» էր, որը պատմում է եվրոպացի հինգ Մեծ հումանիստ կանանց կյանքի եւ Հայոց ցեղասպանության տարիներին նրանց մարդասիրական առաքելության մասին: Այն էկրան է բարձրացել 2015թ-ի ապրիլին, թարգմանվել 13 լեզուներով եւ ցուցադրվել է  արդեն 20 երկրների բազմաթիվ քաղաքների սրահներում, հայաստանյան հեռուստաալիքներով, գնացքներում եւ համացանցում: «Փրկության քարտեզ» ֆիլմի ռեժիսորը Արամ Շահբազյանն է:

338717169_1247271195892478_8809377322376370271_n.jpg (199 KB)

Ֆիլմում օգտագործվել են ԱՄՆ-ի, Հունաստանի, Լիբանանի եւ Հայաստանի տարբեր արխիվների, գրադարանների եւ թանգարանների փաստագրական նյութերը: Որպես խորհրդատուներ պատմական փաստերի հավաքագրմանն աջակցել են ԱՄՆ-ի, Հունաստանի, Լիբանանի, Շվեդիայի եւ Հայաստանի ցեղասպանագետներ, պատմաբաններ, գիտական կենտրոնների պատասխանատուներ ու աշխատակիցներ:  

339342843_214127594557242_4540762363597925142_n.jpg (40 KB)

339511640_1952205605136510_6418407745948811384_n.jpg (36 KB)

Ֆիլմը ստեղծվել է ՀՀ կառավարության, Ամերիկայի Հայ միսոներական ընկերակցության, Մարդիրոսիան-Ագարակյան իրավաբանական ընկերակցության, Բեյրութի Համազգային համալսարանի, Սալոնիկի ՀՕՄ-ի եւ Համազգային միության մասնաճյուղերի, Նյու Յորքի Վարդանանց Ասպետներ մասնաճյուղի, ինչպես նաեւ՝ Սփյուռքի մի շարք բարերարների ֆինանսական աջակցությամբ: 



© NEWS.am STYLE