Jacquemus-ն իր Bambino պայուսակները «զբոսանքի է ուղարկել» Փարիզի փողոցներով

14:37   10 ապրիլի, 2023

Jacquemus-ն իր Bambino պայուսակները «զբոսանքի է ուղարկել» Փարիզի փողոցներով։ Տարբեր գույների հսկայական եռաչափ պայուսակները շրջում էին նորաձեւության մայրաքաղաքով։ Տեսանյութն արդեն մեծ տարածում է գտել համացանցում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от JACQUEMUS (@jacquemus)

Jacquemus-ը, որը հայտնի է իր չափազանց փոքր պայուսակներով, այս անգամ հակառակ ուղղությամբ է գնում: Ավտոբուսի չափսերի հասնող շագանակագույն, նարնջագույն եւ վարդագույն պայուսակները, որոնք իրականում 3D պատկերներ էին, «զբոսնում» էին փողոցներով:

«Մենք կարծում ենք, որ հիմա մեզ դուր է գալիս Փարիզը»,- գրել է ապրանքանիշը։ Եթե ​​ուշադիր նայեք, մայթին կարող եք տեսնել «BAMBINO» եւ «JACQUEMUS» տեքստը:

Խորհրդանշական պայուսակների մասին ավելին կարդացեք NEWS.am STYLE«Կուլտային պայուսակներ Jacquemus-ից․ ոճային, բազմակողմանի եւ ժամանակի վերահսկողությունից դուրս» հոդվածում։



© NEWS.am STYLE