Օրվա «լուք»-եր․ Եվա Ռիվաս, Սոնա Ռուբենյան, Անահիտ Ադամյան, Լյուսի Հայրապետյան, yellowheart. (ֆոտո)

21:30   11 ապրիլի, 2023

Եղանակային այս անհասկանալի վայրիվերումների մեջ դժվար է կողմնորոշվել՝ ինչ հագնել, որպեսզի ցերեկվա ժամին չշոգես արեւից, իսկ երեկոյան չմրսես ուժեղ քամուց։ Հայտնիների՝ այս շրջանի «լուք»-երն էլ բավական բազմազան են։ 

Սոնա Ռուբենյանը Բրյուսելում է․ երգչուհին հետաքրքիր street style է ցուցադրել՝ լուսանկարվելով քաղաքի ֆոնին։ Սոնան իր գարնանային կերպարը թրենդային է դարձրել կրեմագույն թրենչով։ Կերպարին գույն է հաղորդել փոքրիկ կապույտ պայուսակը։

338081436_211033804894820_351800906573083619_n.jpg (82 KB)

«Ամենադեղին սրտով» երգչուհին՝ yellowheart.-ն էլ Լոս Անջելեսից է ցուցադրել իր street style-ը։ Երգչուհին, ինչպես միշտ, նախըտրել է ապորտային հարմարավետությունը՝ լայն շապիկ, տաբատ եւ կեդեր, բնական դիմահարդարում եւ ալիքներ։

339794757_752267413142721_5592152776724581357_n.jpg (128 KB)

Լյուսի Հայրապետյանը պատվով շարունակում է կրել ամենահամարձակ հայ մոդելի կոչումը։ Իր ցուցադրած նոր ոճում մոդելն, ի տարբերություն շատերի, արդեն անցել է ամառային, թեթեւ հագուստի՝ կարճ կիսատաբատ, սպիտակ վերնաշապիկ, որը ցուցադրում է կրծկալը, եւ նուրբ բարձրակրուկներ։ Կերպարին հետաքրքիր տեսք է հաղորդել ոտքին փաթաթած շալը։ 

340096850_911215396830219_6388643479430882747_n.jpg (94 KB)

Մոսկվաբնակ երգչուհի Եվա Ռիվասը հայտնել է, որ ավելի քան 7 տարվա բացակայությունից հետո վերադառնում է Երեւան։ Վերջերս Եվան սկսել է ավելի ակտիվ լինել նաեւ սոցիալական ցանցերում։ Instagram-ում հրապարակված նոր լուսանկարում երգչուհին «կաշվե տրամադրություն» ունի։ Կաշվե բաճկոնն ու շրջազգեստը Եվան համադրել է վառ կանաչ բլուզի հետ։ 

339507678_239393428492490_5763843296709291731_n.jpg (112 KB)

Իսկ Անահիտ Ադամյանը կիսվել է իր բեմական կերպարով, որով ելույթ է ունեցել օրերս կայացած համերգներից մեկի ժամանակ։ Երգչուհին լայն, սպիտակ վերնաշապիկը համադրել է երկնագույն գոտու եւ երկար, ծալքավոր զուգագուլպաների հետ։ 

338496024_1453706998767631_1080457127143813278_n.jpg (117 KB)

Լուսանկարները՝ հայտնիների ինստագրամյան էջերից



© NEWS.am STYLE