19:28 11 ապրիլի, 2023Գվեն Ստեֆանին 53 տարեկանում առավելագույնը 30 տարեկանի տեսք ունի: Ինչպե՞ս է No Doubt հիթի երգչուհուն հաջողվում պահպանել երիտասարդությունը, նրա դեմքին գործնականում կնճիռներ չկան, իսկ մաշկը փայլուն է: NEWS.am STYLE-ը որոշել է փորձել բացահայտել երգչուհու «հավերժական երիտասարդության» գաղտնիքը։
Նրա խոսքով՝ գլխավոր գաղտնիքը, որն օգնում է պահպանել երիտասարդությունը, խոնավացումն է։
Посмотреть эту публикацию в Instagram
«Բացի մարզվելուց եւ ճիշտ սնվելուց, մաշկի խնամքի մյուս գաղտնիքը խոնավացումն է»,- ասել է երգչուհին։ «Ինձ դուր է գալիս, երբ իմ մաշկը գերխոնավ է»,-հավելել է նա:
Անդրադառնալով իր GXVE Beauty դիմահարդարման բրենդին՝ Ստեֆանին նշել է, որ հենց նույն պատճառով իր շարքում ներառել է խոնավեցնող եւ պրայմեր՝ որպես մաշկի խնամքի միակ միջոց: «Դա օգնում է մաշկին հաղորդել երիտասարդություն եւ փայլ»,-բացատրել է Ստեֆանին:
Посмотреть эту публикацию в Instagram
Երգչուհին նաեւ բնական մաշկի խնամքի միջոցների մեծ երկրպագու է եւ հաճախ օգտագործում է օրգանական բաղադրիչներ պարունակող միջոցներ։ Բացի այդ, նա դեմքի դիմակների սիրահար է, որոնցից, պարբերաբար, օգտվում է։ Ստեֆանին նախկինում նշել է, որ օգտագործել է GlamGlow դեմքի դիմակ, Caudalie շիճուկ և Kiehl's խոնավեցնող միջոց: Նրա խոսքով՝ դիմահարդարումը նախընտրում է հեռացնել կոկոսի յուղով։ Նա միշտ մանրակրկիտ հեռացնում է ողջ դիմահարդարումը, նախքան խոնավեցնող միջոց կիրառելը:
Երգչուհին մազերը լվանում է միայն փափուկ ջրով եւ խոստովանել է, որ, նույնիսկ, խնդրել է Օկլահոմայի իր ռանչոյում ջրի փափկեցնող համակարգ տեղադրել։
Գվենը նաեւ շատ լուրջ է վերաբերվում արեւի ազդեցությանը եւ միշտ արեւապաշտպան քսուք է կրում: