Բրիտանացի մաթեմատիկոսները հաշվարկել են տղամարդու օրգազմի հուսալի բանաձեւը

23:40   16 ապրիլի, 2023

Բրիտանացի մաթեմատիկոսները մեծ ջանքեր են գործադրել տղամարդու օրգազմի հուսալի բանաձեւ ստեղծելու համար, գրում է NYP-ն։

«Հիմնվելով հաստատված տվյալների, ինչպես նաեւ կենսաբանական երեւույթների հիման վրա նախկինում հրապարակված մեր աշխատանքների վրա, մենք մշակել ենք սեռական ակտիվության առաջին հաջողված մաթեմատիկական մոդելը»,-ասում է հետազոտության համահեղինակ, դոկտոր Կոնստանտին Բլյուսը:

Ուսումնասիրությունը ոգեշնչվել է մաթեմատիկայի կիրառմամբ՝ սպորտում կատարողականությունը վերլուծելու համար: Սասեքսի նախագծի համար գիտնականներն օգտագործել են հոգեբանական եւ ֆիզիոլոգիական գրգռվածության տվյալները: Այս թեմայի վերաբերյալ նախորդ ուսումնասիրություններում, որոնք օգտագործվել են ընթացիկ վերլուծության մեջ, մասնակիցները փոխադարձ համաձայնությամբ սեռական գործողություններ են կատարել, որի ընթացքում MRI սկաների հատուկ տեսակը գրանցում էր նրանց նյարդային փոփոխությունները:

«Նախկինում հետազոտողները փորձել են մոդել գրել, որը կնկարագրեր օրգազմի ֆիզիոլոգիական ուղին, բայց՝ անհաջող»,-ասել է Բլյուսը: «Մեր արդյունքները ներառում են օրգազմի հասնելու համար անհրաժեշտ ֆիզիոլոգիական եւ հոգեբանական ասպեկտները: Դրանք ամրապնդում եւ մաթեմատիկորեն ապացուցում են սեքսի հոգեբանության վերաբերյալ գոյություն ունեցող հետազոտությունները»:

Հետազոտողները կազմել են երկու հավասարումներ՝ մեկը կապված մերձեցման մտավոր տարրերի, իսկ մյուսը՝ ֆիզիկական ասպեկտների հետ: «Մեր բացահայտումները լույս են սփռում տաբու համարվող այս թեմայի վրա, որը, մեր կարծիքով, կարող է օգտակար կիրառություն ունենալ սեռական դիսֆունկցիայի կլինիկական կառավարման համար, ինչպես նաեւ օգնել հանրությանը՝ բարելավելու իրենց սեռական կյանքը»,-նշել է համահեղինակ, դոկտոր Յուլիա Կիրիչկոն: 

«Ամենակարեւոր հետեւությունն այն է, որ չափազանց շատ հոգեբանական գրգռվածությունը սեռական ակտի սկզբում կարող է կանխել գագաթնակետին հասնելը»,-ասել է Բլյուսը: «Պարզ ասած՝ մեր բացահայտումները կարելի է ամփոփել այսպես՝ շատ ջանք մի թափեք»:

«Օգտագործելով այն, ինչ մենք սովորեցինք այս ուսումնասիրությունից, մենք մտադիր ենք մաթեմատիկորեն մոդելավորել նաեւ կանանց սեռական արձագանքը, ինչն ավելի բարդ է, քան տղամարդունը»,-հավելել է Կիրիչկոն:



© NEWS.am STYLE