Rolls-Royce-ը, Ferrari-ն, Lamborghini-ն եւ Porsche-ն ոգեշնչել են Շենժենում բնակվող արվեստագետին եւ դիզայներին՝ ստեղծելու գինու շշեր

21:21   12 ապրիլի, 2023

Rolls-Royce-ը, Ferrari-ն, Lamborghini-ն եւ Porsche-ն ոգեշնչել են Շենժենում բնակվող նկարիչ եւ դիզայներ Տարոնին՝ նախագծել մետաղական էկզոկմախքով գինու շշեր, որոնք հարգանքի տուրք են մատուցելու ավտոմոբիլային չորս նշանավոր ապրանքանիշերին: Դրանց դիզայնը մարմնավորում է յուրաքանչյուր ապրանքանիշի լավագույն հատկանիշները, գրում է Yanko-D-ն։

rols.jpg (27 KB)

Տարոնն օգտագործել է պարամետրային մոդելավորում՝ յուրաքանչյուր յուրահատուկ շիշը ստեղծելու համար, որն ունի կմախքի տեսքով տարբերվող արտաքին տեսք: Գրեթե հիշեցնելով մեքենաների մեծ մասում տեսած մետաղական շասսին, այս գինու շշերն ունեն շրջանակ, որն օրգանական եւ կենդանի է թվում՝ գինու շիշը սովորականից վերածելով լեգենդարի:

ferari.jpg (25 KB)

Չորս խորհրդանշական ապրանքանիշերից յուրաքանչյուրն ունի իր ոճը: Rolls-Royce-ի շիշը լայն է եւ հպարտորեն զբաղեցնում է իր տեղը: Ferrari-ի շիշը հարթ է եւ կարծես թե կարող է կտրել օդը: Lamborghini-ի շիշ, որն ունի ագրեսիվ դետալներ՝ հարգանքի տուրք մատուցելու մեքենաներին, իսկ Porsche-ի շշի ներքեւում էկզոկմախք է, որը ծածկում է 911-ից ներշնչված ստորագրությամբ դեղին թափքը:

porsh.jpg (23 KB)

Մեքենաներից ոգեշնչված շքեղ գինու շշերը շատ նման են Ross Lovegrove-ի օծանելիքի շշերին, որոնք նախագծվել են F1-ի հետ համագործակցությամբ դեռեւս 2019 թվականին:



© NEWS.am STYLE