Chanel-ի դասական պայուսակը գերազանցել է 10000 դոլարի շեմը

23:20   12 ապրիլի, 2023

Chanel-ի դասական պայուսակը բրենդի վերջին թանկացման արդյունքում անցել է 10000 դոլարի շեմը։

«Chanel»-ն իր ձեռքի պայուսակները եւ կաշվե փոքր իրերը գնահատում է ըստ դրանց արժեքի»,- հայտարարել է ապրանքանիշի ներկայացուցիչը։ «Սակայն, ինչպես ամբողջ շքեղության ոլորտը, մենք մի քանի ամիս շարունակ հումքի գների եւ արտադրության ծախսերի ուժեղ գնաճ ենք ապրում, ինչը մեզ ստիպեց ճշգրտել մեր բուտիկների գները»:

Առաջին անգամ 1995 թվականին թողարկված ձեռքի պայուսակն ի սկզբանե պատրաստվել է պտտվող ճարմանդով, առանց տարբերանշանի եւ արժեր 220 դոլար: (Գնաճով պայմանավորված սկզբնական արժեքն այսօր կկազմի մոտ $2,479:)

«[Կոկո Շանելը] գերնորարար էր եւ շատ առաջ էր իր ժամանակից, երբ խոսքը վերաբերում էր սեփական ապրանքանիշի ու դիզայնի ստեղծմանը, որն արձագանքում էր ավելի ժամանակակից կնոջը», - ասել է Sotheby's-ի համաշխարհային նորաձեւության եւ աքսեսուարների ղեկավար Սինտիա Հոուլթոնը: «Ձեռքի պայուսակը դիզայնի առումով այնքան էլ չի փոխվել, եւ այն ակտուալ է պայուսակի ֆունկցիոնալության եւ որակի առումով»:

Chanel-ի ֆիրմային փականի դիզայնը դարձել է պատմության մեջ ամենահայտնի աքսեսուարներից մեկը՝ շնորհիվ իր անժամկետ լինելուն եւ ֆունկցիոնալության: Կառլ Լագերֆելդը վերափոխել է պայուսակը 1983 թվականին՝ կրկնակի C-C պականով, որն այն ժամանակ արժեր 1000 դոլար (այսօր մոտ 3033 դոլար): Բայց, քանի որ շքեղության շուկան շարունակում է աճել, աքսեսուարների գները նույնպես աճում են, եւ կոնկրետ այս պայուսակի գինը 2016 թվականից ի վեր կրկնապատկվել է:



© NEWS.am STYLE