3650 դոլար արժողությամբ Prada-յի մինի զգեստը ծաղրի է ենթարկվել համացանցում

19:20   13 ապրիլի, 2023

3650 դոլար արժողությամբ Prada մինի զգեստը ծաղրել են համացանցում՝ այն համեմատելով սրբիչի կամ վարագույրի հետ:

прада.jpg (27 KB)

2023 թվականի գարուն-ամառ հավաքածուի մոխրագույն ատլասե եւ պոնժե զգեստն ապրանքանիշի կողմից նկարագրվում է որպես «կնճռոտ ձեւավորմամբ, թուղթ հիշեցնող»: Բայց նորաձեւության անխիղճ սիրահարները կարծում են, որ այն ավելի շատ նման է լոգանքի սրբիչի, մի քննադատ այն անվանել է «Travelodge սրբիչ», իսկ մյուսն ասել է, որ կարծես մոդելը նոր է դուրս եկել ցնցուղից: «Մի բանով փաթաթվեք, որ դուռը բացեք», «Պատրաստված է պահուստային վարագույրի նյութից», - նման մեկնաբանությունները վիրուսային են դարձել սոցիալական ցանցերում:

прада1.jpg (18 KB)

Չնայած թանկ գնին եւ հանելուկային դիզայնին, զգեստն արդեն սպառված է Prada-յի պաշտոնական կայքում, սակայն 4100 դոլարով ավելի երկար «մոխրագույն գրանիտ» տարբերակը դեռ հասանելի է: Նկարագրության մեջ նշվում էր, որ մետաքսե զգեստը պետք է լինի միաժամանակ «կոպիտ, եւ զգայական»։



© NEWS.am STYLE