Հարրի Փոթերի մասին սերիալը վերջապես իրականություն կդառնա

20:14   13 ապրիլի, 2023

HBO Max-ը պաշտոնապես հայտարարել է Հարրի Փոթերի մասին սերիալի մեկնարկի մասին։ Ըստ Warner Bros. Discovery-ի՝ սերիալի յուրաքանչյուր սեզոն հիմնված կլինի ֆրանշիզայի գրքերից մեկի վրա։ Սերիալում հանդես կգա բոլորովին նոր դերասանական կազմ:

«Մենք ոգեւորված ենք հեռուստադիտողներին հնարավորություն տալով զգալ Հոգվարթսը բոլորովին նոր ձեւով: Հարրի Փոթերը մշակութային երեւույթ է, եւ պարզ է, որ կա մնայուն սեր ու ցանկություն դեպի կախարդական աշխարհը: Warner Bros. Television-ի եւ Ջ.Կ. Ռոուլինգի համագործակցությամբ, Max Original-ի նոր սերիալը խորը կքննարկի այն խորհրդանշական գրքերը, որոնք երկրպագուները շարունակել են վայելել այս տարիների ընթացքում»,- ներդրողների հանդիպման ժամանակ ասել է HBO & Max Content-ի գործադիր տնօրեն Քեյսի Բլոյսը:

 «Իմ գրքերի ամբողջականությունը պահպանելու Max Origin-ի հանձնառությունը կարեւոր է ինձ համար, եւ ես անհամբեր սպասում եմ դառնալու այս նոր ադապտացիայի մաս, որը կհասնի այն խորության եւ մանրամասնության մակարդակին, որը կարող է իրեն թույլ տալ միայն լիամետրաժ հեռուստասերիալը», - նշել է Ռոուլինգը:



© NEWS.am STYLE