Ամերիկյան KTLA 5 հեռուստաալիքը նշում է Հայաստանի պատմության մեկամսյակը

16:45   13 ապրիլի, 2023

Լոս Անջելեսում ապրիլը հայտարարվել է Հայաստանի պատմության ամիս։ Այս կապակցությամբ տեղական KTLA հեռուստաալիքը հեռուստադիտողներին ներկայացնում է այն մարդկանց եւ կազմակերպություններին, որոնք նպաստում են Հարավային Կալիֆորնիայի հարուստ հայկական մշակույթին, եւ թե ինչպես են նրանք կարողանում ավելի լայն ազդեցություն ունենալ երկրի եւ ամբողջ աշխարհի վրա:

Էլինա Աբովյանը «KTLA 5»-ից կկիսվի ամերիկահայ ձեռներեցների, կինոգործիչների, մարզիկների եւ մանկավարժների պատմություններով, ովքեր ոգեշնչում են մեր համայնքին:



© NEWS.am STYLE