Նյու Յորքում առաջին անգամ «առնետների թագավոր» է նշանակվել

23:20   13 ապրիլի, 2023

Նյու Յորքը նշանակել է պատմության մեջ առաջին «առնետների թագավորին», ով կզբաղվի առնետների աճող թվով, որը դարձել է «կյանքի որակի եւ առողջության հիմնական խնդիր»:

Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսն ավագ դպրոցի նախկին ուսուցչուհի Քեթլին Քորրադիին անվանել է կրծողների դեմ պայքարի առաջին տնօրեն կամ «առնետների թագավոր»:

 «Վերջերս Նյու Յորքը շատ բան է արել հանրային թիվ մեկ թշնամու՝ առնետների դեմ պայքարում։ Բայց պարզ է, որ մեզ անհրաժեշտ է մեկը, ով կարող է կենտրոնանալ բացառապես առնետների թիվը նվազեցնելու մեր ջանքերը ղեկավարելու վրա, և ես հպարտ եմ հայտարարելու Քեթի Քորրադիին՝ Նյու Յորքի առաջին «առնետների թագավորին», - ասել է քաղաքապետ Ադամսը:

«Քեթինը գիտելիք, դրայվ, փորձ եւ էներգիա ունի առնետներին վռնդելու եւ բոլոր նյույորքցիների համար ավելի մաքուր ու հյուրընկալ քաղաք ստեղծելու համար», - ավելացրել է Ադամսը:

Քորադին պատասխանատու կլինի առնետների դեմ պայքարի պլանի ստեղծման համար, ինչպես նաեւ կհամակարգի քաղաքային գործակալությունները՝ առնետներին հայտնաբերելու, նրանց սննդի աղբյուրները վերացնելու եւ նրանց ոչնչացնելու համար:



© NEWS.am STYLE