Style Beauty. Կախարդանքը՝ սրվակում․ նիացինամիդով շիճուկ

14:31   15 ապրիլի, 2023

Այս տարի ես հայտնաբերեցի դեմքի խնամքի նոր միջոց՝ նիացինամիդային շիճուկ: Ինձ համար դա, իսկական, կախարդանք է դարձել։ Ամենօրյա օգտագործումից 10 օր հետո մաշկս զգալիորեն հարթվել է, ծակոտիները շատ ավելի քիչ տեսանելի են դարձել, եւ, նույնիսկ, մի քանի երկարատեւ մակերեսային պզուկներից մնացած սպիերը գործնականում անհետացել են:

Նիացինամիդի օգուտները բազմակողմանի են, ինչը նշանակում է, որ դրանք գործում են, գրեթե, ցանկացած տեսակի մաշկի համար: Նիացինամիդը վիտամին B3-ի մի տեսակ է, որը բազմաֆունկցիոնալ հակաօքսիդանտ է, ինչի շնորհիվ հանգստացնում եւ  խոնավեցնում է մաշկը, կանխում ծերացման նշանները, թեթեւացնում մուգ կետերն ու կարմրությունը եւ նվազեցնում բորբոքումը, ինչը կարող է օգնել  պզուկների եւ ռոզացեայի դեմ:

Բացի այդ, սա մաշկի խնամքի այն բաղադրիչներից է, որը լավ է աշխատում այլ բաղադրիչների հետ, ինչպիսին է, օրինակ, ռետինոլը: Նիացինամիդը կարող է օգնել շերտազատող բաղադրիչը կամ արտադրանքն ավելի տանելի դարձնել զգայուն մաշկի համար՝ թույլ տալով ավելի հաճախ օգտագործել այն եւ տեսնել դրա առավելությունները:

Բացի այդ, նիացինամիդը կարող է  ուժեղացնել խոնավեցնող նյութերի՝ հիալուրոնաթթվի ու գլիցերինի հատկությունները: Այն կանխում է մաշկից խոնավության գոլորշիացումը եւ օգնում է վերականգնել մաշկի պատնեշը: Այն կարելի է գտնել մաքրող միջոցների եւ տոնիկների մեջ, թեեւ անձամբ ես նախընտրում եմ դեմքի շիճուկները՝ ավելի արագ ներծծման պատճառով: Նիացինամիդի օգուտները առավելագույնի հասցնելու համար պետք է օգտագործել արեւապաշտպան քսուք՝ առնվազն 30 SPF-ով:

Այս պահին իմ սիրելին կորեական Cos De BAHA ընկերության Niacinamide 20% Zinc PCA 4 շիճուկն է։ 30 մլ-ն արժե մոտ 10000 դրամ։ Բայց այս գործիքը ձեզ կծառայի 2-3 ամիս ամենօրյա օգտագործման դեպքում:

витамин.jpg (99 KB)

Այն մի փոքր կպչուն է եւ մածուցիկ, բայց լավ ներծծվում է ընդամենը մի քանի վայրկյանում եւ մաշկի վրա կպչուն զգացողություն չի թողնում։ Բաղադրակազմը պարունակում է նաեւ ցինկ, որը կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը եւ ճարպի արտադրությունը, հալվեի էքստրակտ, որն ունի բուժիչ եւ հակամանրէային ազդեցություն, հանգստացնում է գրգռված մաշկը, ինչպես նաեւ՝ կոֆեին, որը նվազեցնում է այտուցը, եւ հիալուրոնաթթվի ցածր մոլեկուլային բաղադրիչ։

10% Pure Niacinamide Serum՝ La Roche-Posay-ից: Արժեքը՝ 24 400 դրամ։

LRP-1885___9___L.jpg (41 KB)

Նիացինամիդը, հատկապես, հայտնի է որպես լուսավորող բաղադրիչ: Այս հատուկ շիճուկը գործի է դնում այս հատկությունը՝ կանխելու ծերացումը, նվազեցնում է մուգ եւ արեւային բծերի եւ այլ տեսակի բծերի քանակը, չափսը եւ գույնը: Բացի այդ, շիճուկը պարունակում է հիալուրոնաթթու՝ հանգստացնող ջերմային ջրով։

The Ordinary Niacinamide 10% + Zinc 1%. արժեքը՝ 7-8 000 դրամ։

ord.jpg (28 KB)

Ցինկի եւ նիացինամիդի եւս մեկ համադրություն։ Օգնում է մաշկը պայծառեցնել եւ վերացնել բծերը, ինչպես նաեւ կարող է նվազեցնել պզուկների հետքերը: Օգնում է մաշկի շերտին, այնպես որ կարիք չկա  անհանգստանալ հնարավոր գրգռման համար:

The Inkey List Niacinamide Oil Control Serum: Արժեքը՝ $10:

ink.jpg (71 KB)

Պարունակում է 10% նիացինամիդ, որը վերահսկում է ճարպի արտադրությունը, եւ 1% հիալուրոնաթթու՝ մաշկը խոնավեցնելու համար: Այս դուետը վայրկյանների ընթացքում մաշկը դարձնում է ավելի փափուկ, ամուր եւ ավելի քիչ փայլուն:

Ձեր՝ Լ․Վ․



© NEWS.am STYLE