Diesel-ը եւ Durex-ը խնդրում են ձեզ ․․․ կիրառել անվտանգ ոճ

16:44   14 ապրիլի, 2023

2023 թվականի աշուն-ձմեռ սեզոնին Diesel-ը եւ Durex-ը խնդրում են ձեզ ․․․ կիրառել անվտանգ ոճ: Միլանի Նորաձեւության շաբաթվա շոուի ժամանակ դիզայներ Գլեն Մարթենսը թողարկեց հավաքածու, որը միավորում է Diesel-ն ու Durex-ը, որի կուլմինացիան «For Sucsexful Living» արտահայտությունն է։ Բառախաղ՝ նորաձեւության տան «For Successful Living» կարգախոսով:

Համագործակցությունը սկսվել է, երբ Durex-ը 200,000 պահպանակներ է տեղադրել պոդիումի վրա՝ որպես Diesel-ի ցուցադրության կենտրոնական կետ, եւ վերածվել է ամբողջական զգեստապահարանի:

Բաց կապույտ երանգի ուղիղ ձեւվածքով ջինսեր՝ «Հաջող սեռական կյանք» մանտրայով ոտքին: Durex-ի տարբերանշանը վերամշակվել է Diesel-ի «Big D» խորհրդանիշով, որը զարդարում է մարզաշապիկներն ու շապիկները:

Բայց սա դեռ ամենը չէ. ըստ Durex-ի՝ «պահպանակների մեծ զանգվածը լրացուցիչ 300,000-ի նախանշան էր, որոնք ապրիլին անվճար կբաշխվեն ամբողջ աշխարհում, մինչեւ պաշարները սպառվեն բոլոր Diesel մոնոբրենդային խանութներում եւ որոշ դիստրիբյուտորներում: Ուղերձն ազատությունն է, ընտրությունը, հարգանքը եւ սեքսուալ պոզիտիվությունը»:

Diesel x Durex հավաքածուն, որի արժեքը կազմում է $95-ից $225, վաճառքի կհանվի ապրիլի 27-ին որոշ բուտիկներում եւ Diesel կայքում:



© NEWS.am STYLE