Բալիի Սուրբ ծառի մոտ մերկ լուսանկարվելու համար արտաքսում է սպառնում

23:20   14 ապրիլի, 2023

Օտարերկրյա զբոսաշրջիկին կարող են արտաքսել Բալիից՝ սուրբ ծառի մոտ մերկ լուսանկարվելու համար։ Ինֆլուենսերին սպառնում է արտաքսում Ինդոնեզիայի նահանգից այն բանից հետո, երբ տեղի ակտիվիստ եւ գործարար Նի Լյու Գելանտիկը քննադատել է նրան իր անկեղծ գրառման համար:

Ժելանտիկը վրդովված կիսվել է խորհրդավոր մերկ կնոջ լուսանկարներով Տաբանանի տաճարի հետեւում գտնվող 700-ամյա Kayu Putih ծառի մոտ:

баб1-1.jpg (92 KB)

«Բոլոր օտարերկրացիներին, ովքեր չեն հարգում մեր հողը։ Բալին մեր տունն է, ոչ թե ձերը»,- գրել է նա: «Ի՞նչ եք կարծում, մեր Սուրբ ծառերի վրա մերկ կեցվածքով գեղեցիկ տեսք կունենա՞ք», - շարունակել է նա։ «Վերադարձե՛ք ձեր երկիր, եթե չեք կարող հարգել մեր ավանդույթներն ու մշակույթը»:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ կինը ձերբակալվել է, նրան այժմ արտաքսում է սպառնում։ Անհայտ է, թե որտեղից է նա երկիր ժամանել։

Դենպասարի ներգաղթի ծառայության ղեկավար Թեդի Ռիանդին հաստատել է կնոջ ձերբակալությունը, սակայն այլ մանրամասներ չի հայտնել, ըստ տեղական լրատվամիջոցի՝ Bali Coconuts-ի:



© NEWS.am STYLE