Գույներ, փայլեր ու քարիկներ․ Սրբուկը, Էվա Խաչատրյանն ու Աննա Գրիգորյանը՝ թրենդային համարձակ make up «լուքերով» (ֆոտո)

18:36   14 ապրիլի, 2023

Դիմահարդարումը, ինչպես եւ նորաձեւության ցանկացած ոլորտ, ունի իր սեզոնային միտումներն ու թրենդները։ Դասական համարվող աղեղներն ու կարմիր շրթներկն, իհարկե, երբեք դուրս չեն գա նորաձեւությունից, բայց եթե ցանկանում եք լինել ոչ միայն հմայիչ, այլեւ տարբերվող, make up-ի այս տարվա թրենդներն այնպիսի բազմազանություն են առաջարկում, որոնց մեջ հաստատ կգտնեք հոգեհարազատ մի ոճ, որը ձեր ուզած ձեւով կընդգծի ձեր անհատականությունը։

336367406_1625306801319103_3588017033007283758_n.jpg (143 KB)

Երգչուհի Սրբուկն այսօր հետեւորդներին ցնցեց իր նոր ու համարձակ ֆոտոշարքով։ Լուսանկարներն արված են խոշոր պլանով՝ մինիմալիստական ոճում՝ ընդգծելով Սրբուկի հայացքը, որն ավելի արտահայտիչ է դարձել բաց երկնագույն ստվերաներկով։ Այն լայն շերտով ընդգրկում է երգչուհու աչքերը, որոնք շեշտադրված են նաեւ Սրբուկի համար այցեքարտ դարձած սեւ աղեղներով։ 

336378626_170681139245364_1734978898247409317_n.jpg (138 KB)

336371005_960353141793812_7785207235817889658_n.jpg (155 KB)

Հայտնիների հետաքրքիր դիմահարդարումների շարքում առանձնացրել ենք նաեւ «Կույր աշխարհ» հեռուստասերիալի դերասանուհի Աննա Գրիգորյանի կերպարը։ Նա իր նուրբ դիմահարդարումն ավելի հետաքրքիր է դարձրել աստղերի տեսքով քարիկների ընտրությամբ, որոնք ամրացված են ինչպես դերասանուհու աչքերի տակ, այնպես էլ՝ պարանոցին։ Սա, ի դեպ, եւս շատ թրենդային միտում է։ 

339757061_1617963232037301_4649877281985723296_n.jpg (185 KB)

338651724_567149192062708_1834269132211866950_n.jpg (220 KB)

Էվա Խաչատրյանը նախընտրել է լինել եւ թրենդային, եւ վայրի։ Աչքերն ընդգծող մանուշակագույն ստվերաներկեր ու հնարավորինս շատ փայլեր՝ կոպերին։ Այս կերպարով դերասանուհին լուսանկարվել է Babo զարդերի բրենդի համար՝ փայլելով նույնքան վառ, որքան զարդերը։ 

338154796_920906735535519_4424767909399267925_n.jpg (186 KB)

339098869_737737971231156_945411832690523051_n.jpg (159 KB)

Լուսանկարները՝  Աստղիկ Միրաքյանի, Քրիստինե Իսագուլյանի, Մարատ Սարգիսովի 



© NEWS.am STYLE