Wish list. hայկական արտ-շարֆեր

15:37   16 ապրիլի, 2023

Ցանկանու՞մ եք ներդրումներ կատարել ձեր զգեստապահարանում, բայց չունե՞ք բավարար դրամական միջոցներ աշխարհահռչակ բրենդային իրեր գնելու համար: NEWS.am STYLE-ն առաջարկում է ավելի մոտիկից ծանոթանալ հայրենական արտադրության այլընտրանքային տարբերակներին։ Նրանք նույնքան լավն են ու որակով։

Artuyt-ն ապրանքանիշ է, որը մշակվում է Հայաստանում, իսկ վերջնական արտադրանքը պատրաստվում է Իտալիայում։ Հայտնի ապրանքանիշի ստեղծողներն աշխատում են բարձրորակ մետաքսով եւ քիշմիրով։

Գործվածքը ծածկող պրինտները տարբեր հայտնի արվեստագետների աշխատանքներ են։ Հատկանշական է, որ ոչ միայն տեղական։ Ոճերը տատանվում են գրաֆիկայից մինչեւ էթնիկ: Մի խոսքով, ամեն ճաշակի ու գույնի համար։

Հատկանշական է, որ Artuyt-ում կարող եք գտնել նաեւ տղամարդկանց համար նախատեսված իրեր՝ փողկապ, շարֆեր։ Այստեղ գունապնակի եւ պրինտների ընտրությունը սահմանափակ է, ավելի դասական՝ բորդո, մուգ կապույտ։

Ardēan-ն ապրանքանիշ է, որն իր ԴՆԹ-ում համատեղում է արվեստն ու նորաձեւությունը: Ապրանքանիշի արտադրած շարֆերը հաճախ դառնում են կտավներ։ Եվ երբեմն դրանք կարող են պարուրել գեղեցիկ տիկնանց եւ տղամարդկանց պարանոցը կամ ուսերը: Պատկերասրահ-խանութը, որը ցուցադրում է քաշմիրի եւ մետաքսի արտադրանք, հիշեցնում է Փարիզի փոքրիկ պատկերասրահ Սեն Ժերմեն թաղամասում:

Ardēan-ը դիզայնի բավականին հստակ տեսլական ունի: Էքսպերիմենտների համար  տեղ չկա։ Ապրաքանիշն ակտիվորեն ուսումնասիրում է հայկական մանրանկարչությունը, հոգեւորությունը եւ տեղական մշակույթին բնորոշ զարդանախշերը։ Բրենդը երկար տարիներ հետեւում է այս թեմային: Վերջերս համագործակցություն է սկսվել Վենետիկի Սուրբ Ղազար կղզու հետ, որը Մխիթարյան գիտնականների գրավչության կենտրոնն է։

True Zard-ը բրենդ է, որն ակտիվորեն փորձարկում է գույներն ու պրինտները: Այսպիսով, ստեղծելով վառ պարագաներ: Դրանք հաստատ աննկատ չեն մնա։

Եվս մեկ հայկական բրենդ, որը ոգեշնչված է տեղական կոլորիտով։ Այստեղ արդեն ուղղությունը դեպի մատենագրություն է։ Առասպելներից, հեքիաթներից սովորական պատկերները միահյուսվում են բազմաթիվ ձեւերով: Նրանք իրենց հերթին գտնում են հայոց այբուբենի տառերի ուրվանկարները։

 

Վիկտորյա Պիսարենկո



© NEWS.am STYLE