Ձմեռային սեզոնի նորաձեւ պայուսակները

18:10   14 դեկտեմբերի, 2013

Պայուսակը կնոջ համար ոչ միայն անհրաժեշտ պարագաները պահելու հարմարություն է, այլեւ ոճային լինելու պայմաններից մեկը: NEWS.am STYLE-ներկայացնում է 2014թ. ձմռան ամենանորաձեւ պայուսակները:

2014 թվականի համար գունային գամման բավականին լայն է: Սկսենք սեւից: Այն շատ պրակտիկ է հատկապես ձմռանը: Դրանց ակտուալություն տալու համար դիզայներներն առաջարկում են հարթ կաշվից եւ լաքից մոդելներ:



Ձռան նորաձեւ պայուսակների նախընտրելի գույներից են շագանակագույնը՝ իր բոլոր երանգներով, մոխրագույնը, վարդագույնը: Եւ բոլորովին էլ պարտադիր չէ, որ դրանք համապատասխանեցնեք կոշիկների հետ: Այժմյան նորաձեւության մեջ դա պարտադիր պայման չէ:



Ինչ վերաբերում է չափսերին, ապա նորաձեւ են միջին չափսի պայուսակները: Մեծ պայուսակներն ու փոքրիկ կլատչերը կամաց-կամաց հետին պլան են մղվում:

NEWS.am STYLE



© NEWS.am STYLE