Աստղային գեղեցկության գաղտնիքները․ Պրիյանկա Չոպրա՝ խնամքի երեք սկզբունք

22:37   17 ապրիլի, 2023

Նախկին «Միսս աշխարհ» Պրիյանկա Չոպրան նվաճել է Բոլիվուդը, Հոլիվուդը եւ դերասան Նիք Ջոնասի սիրտը, ով տասը տարով փոքր է նրանից։ Արտիստուհու ցնցող կազմվածքն ու աչքի ընկնող գեղեցկությունը ոչ մեկին անտարբեր չեն թողնում։ Այսպիսով, որո՞նք են նրա չմարող գեղեցկության գաղտնիքները:

Դեմքի խնամքի հարցում Պրիյանկան հավատարիմ է երեք սկզբունքի՝ մաքրում, տոնուսավորում, խոնավացում։ Նա հաստատապես հավատում է արեւապաշտպան քսուքի ուժին եւ երբեք դուրս չի գալիս առանց դրա օգտագործման:

Դերասանուհին երբեք դիմահարդարված չի քնում։ Նա երբեմն օգտագործում է կոկոսի յուղ՝ դիմահարդարումը հեռացնելու համար։

Նա շաբաթական առնվազն երեք անգամ մերսում կատարում տաք յուղով՝ մազերը երկար, առողջ եւ հարթ պահելու համար։ Սա թույլ է տալիս նրան փորձարկել տարբեր սանրվածքներ:

Նրա խորհուրդներից մեկն է՝ լավ խնամել շուրթերը: Նա ունի փարթամ շուրթեր, որոնց վրա կրեմ է քսում գիշերը: Այն օգնում է սնուցել եւ խոնավեցնել շուրթերը։

«Ամենակարեւորը, երբ խոսքը վերաբերում է մաշկի առողջության պահպանմանը, խոնավեցումն է: Ես տոննաներով ջուր եմ խմում: Իմ պայուսակում միշտ մի շիշ ջուր կա։ Սա իսկապես կարեւոր է, ինչպես նաեւ բավարար հանգստանալը եւ գիշերը յոթից ութ ժամ քնելը: Եթե ​​հետեւեք այս երկու կանոններին, ձեր մաշկի տարբերությունը կտեսնեք»,- կարծում է նա։

Իդեալական կազմվածք

«Պետք չէ Ձեզ սպանել մարզասրահում... գաղափարը լավ մարզավիճակում եւ առողջ լինելն է, այլ ոչ թե փորձել տեղավորվել S կամ XS-ի մեջ»,- նշում է Պրիյանկան։

Նա կարդիո եւ ուժային մարզումները համատեղում է յոգայի հետ: Դերասանուհին շաբաթական չորս օր մեկական ժամով մարզվում է։ Բացի մարզասրահից, Պրիյանկան սիրում է վազք եւ սպինինգ, որոնք շատ օգտակար են նրա մարզավիճակը պահելու համար: Բացի այդ, յոգան եւ մեդիտացիան նրա ֆիթնես ռեժիմի կարեւոր բաղադրիչներն են:

Յոգան օգնում է նրան հաղթահարել սթրեսը եւ հանգստանալ: Պրիյանկան նաեւ խորապես հավատում է մեդիտացիայի ուժին: Երբ նա իր զբաղված գրաֆիկում ազատ ժամանակ է ունենում, նա սիրում է մի փոքր մեդիտացիա անել։ Պրիյանկայի խոսքով՝ չպետք է բաց թողնել մարզվելը, քանի որ դա կարող է ջուրը գցել ձեր ջանքերի արդյունքները։

Բացի խիստ մարզումներից, նա հետեւում է դիետայի, որն օգնում է նրան պահպանել մարզավիճակը: Բայց միեւնույն ժամանակ դերասանուհին երբեմն իրեն թույլ է տալիս հանգստանալ եւ հյուրասիրել իրեն տանդուրով, շոկոլադով եւ տորթերով։ «Ձեզ պետք չէ սովամահ լինել... Ես սիրում եմ պիցցա, բուրգերներ եւ թեւիկներ»:

Նա բոլորին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ տապակած եւ յուղոտ մթերքներ օգտագործելուց, քանի որ դրանք կարող են վնասակար լինել առողջության համար։ Կանաչ բանջարեղենն ու մրգերը նրա սննդակարգի հիմնական մասն են։

Պրիյանկան նախընտրում է կոկոսի ջուր եւ մի քանի ընկույզ որպես միջուտեստ յուրաքանչյուր երկու ժամը մեկ, քանի որ դա նրան ակտիվ է պահում:



© NEWS.am STYLE