Gucci-ն 37․000 դոլար արժողությամբ դեկորատիվ խաղերի նոր հավաքածու է թողարկել

16:15   18 ապրիլի, 2023

Gucci նորաձեւության տունը թողարկել է 37 հազար դոլար արժողությամբ դեկորատիվ խաղերի նոր հավաքածու։

Շքեղ կոկորդիլոսի կաշվից պատյան եւ GG ոսկյա ֆուրնիտուրա։ Տուփը բացելով՝ դուք կգտնեք 1950-ականներից ոգեշնչված խաղերի ընտրանի: Ներսից տպված է Gucci Grotesque Garden-ի մոտիվը, որը լավ համադրվում է ներառված խաղաքարտերի հետ: Մարմարե մոնոգրամի կտորները կզարգացնեն ձեր ունակությունները, հավաքածուի մեջ ներառված են հինգ ստանդարտ զառեր եւ երեք լրացուցիչ փայլուն տարբերակներ:

Նախկինում Gucci-ն թողարկել էր դեկորատիվ փայտե շախմատի տախտակ՝ հրեշտակների քանդակներով եւ Radura-ի ներքին հարդարանքով:



© NEWS.am STYLE