Playboy-ի մոդել Աննա Նիկոլ Սմիթի բուռն կյանքի եւ 89-ամյա միլիարդատիրոջ հետ նրա ամուսնության մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվել

10:12   19 ապրիլի, 2023

Հրապարակվել է Playboy-ի հանգուցյալ աստղ Աննա Նիկոլ Սմիթի բուռն կյանքի մասին պատմող նոր վավերագրական ֆիլմի թրեյլերը։ Այն շոշափում է մի քանի անձնական պահեր, այդ թվում՝ նրա ամուսնությունը 89-ամյա միլիարդատեր Ջ.Հովարդ Մարշալի հետ։

Երկուսուկես րոպե տեւողությամբ թրեյլերը խոստանում է անկեղծ հայացք նրա ժառանգությանը: Սմիթը մահացել է 2007 թվականի փետրվարին 39 տարեկանում պատահական դեղատոմսով դեղերի գերդոզավորումից:

gettyimages-75510220-612x612.jpg (37 KB)

Թրեյլերում ներկայացված է հարցազրույց հանգուցյալ մոդելի հետ, որտեղ նա ասում է. «Ես շատ փող եմ ուզում՝ երազանքներս իրականացնելու համար»: Կարճ ժամանակ անց, վավերագրական ֆիլմի համար հարցազրույց տվածներից մեկն ասում է. «Այնուհետեւ նա հանդիպեց Ջ. Հովարդ Մարշալին, որը միլիարդատեր էր»:

Ֆիլմում կան xx ընտանեկան կյանքի համատեղ պահեր, այդ թվում՝ մեկը, որտեղ Սմիթը կվադրացիկլ է վարում, իսկ Մարշալը նրա հետեւում է: Մեկնաբանողը նշում է՝ «Ինձ տպավորեց այն, թե որքան էին նրանք սիրում միմյանց»։

La-favola-nera-di-Anna-Nicole-Smith-1-860x669.jpg (130 KB)

Սմիթը նավթային մագնատ Մարշալին Հյուսթոնին հանդիպել է սթրիփ ակումբում ելույթի ժամանակ 1991թ. հոկտեմբերին, երբ նա 24 տարեկան էր, իսկ տղամարդը՝ 86: Երկուսի միջեւ սիրավեպ է սկսվել, երբ Մարշալը, ըստ տեղեկությունների, ողողել է նրան թանկարժեք նվերներով եւ մի քանի անգամ խնդրել նրա ձեռքը: Նրանք ի վերջո ամուսնացան 1994 թվականի հունիսի 27-ին, ինչը հանգեցրեց ենթադրությունների, որ Սմիթն ամուսնանում է նրա հետ միայն փողի համար, չնայած նրա պնդմանը, որ սիրում է կողակցին, եւ տարիքն իր համար նշանակություն չունի: Սակայն հարսանիքից 13 ամիս անց՝ 1995 թվականի օգոստոսի 4-ին, Մարշալը մահացավ։ Նա 90 տարեկան էր։

2017-anna-nicole-smith-billionaire-in-laws-court-lobbying-facebook.png (656 KB)

Ավելի ուշ ամուսնու մահից հետո մոդելն ունեցվածքի համար ներքաշվեց շատ տհաճ իրավական պայքարի մեջ, քանի որ տղամարդը բանավոր խոստացել էր իր ունեցվածքի կեսը, որն այն ժամանակ գնահատվում էր 1,6 միլիարդ դոլար:

«Նա ուղղակի հիանալի մարդ էր, ում ես շատ էի սիրում», - դատավարության ժամանակ պնդում էր Սմիթը:

20091007__20091008_A02_ND08SMITHSHELFp1.jpg (27 KB)

Մի պահ նրան ցույց են տալիս լրագրողներով եւ լուսանկարիչներով շրջապատված, երբ նա ասում է. «Ես իսկապես շատ բարեհամբույր էի ձեզ հետ, ընկերներ, իսկ դուք ինձ դավաճանեցիք»։ Երկու րոպե տեւողությամբ հոլովակն ավարտվում է նրա հասարակական եւ անձնական կյանքի մի քանի տեսարաններով:

«Աննան գիտեր ինչպես աշխատել ամբոխի հետ։ Ոչինչ չէր կարող կանգնեցնել նրան: Ահա թե ինչ գին դա ունեցավ», նշում է մեկնաբանը:

gettyimages-159834335-594x594.jpg (33 KB)

Սմիթն ընդամենը 39 տարեկան էր, երբ մահացավ 2007 թվականին դեղերի գերդոզավորումից: Նա ուներ դուստր, ով այժմ 16 տարեկան է։

Նրա որդին՝ Դանիելը, մահացավ 2006 թվականի սեպտեմբերին 20 տարեկանում Բահամյան կղզիներում թմրամիջոցների պատահական գերդոզավորումից։

Ռեժիսոր՝ Ուրսուլա Մաքֆարլեյնի «Աննա Նիկոլ Սմիթ․ դու ինձ չես ճանաչում» ֆիլմը հեռարձակվելու է Netflix-ով մայիսի 16-ից։

Լուսանկարները՝ GettyImages



© NEWS.am STYLE