Լավագուն ֆիլմ եւ լավագույն օրիգինալ սցենար․ հայկական «Գարուն ա․․․» ֆիլմը հաղթել է Բոստոնի միջազգային կինոփառատոնում

11:33   19 ապրիլի, 2023

Բոստոնի միջազգային կինոփառատոնում/ Boston International Film Festival/ «Գարուն ա․․․» ֆիլմը հաղթել է Լավագույն ֆիլմ եւ լավագույն օրիգինալ սցենար անվանակարգերում։ Փառատոնը տեղի է ունեցել ապրիլի 13-ից 18-ը։

«Գարուն ա․․․» ֆիլմի ռեժիսորը Ռոման Մուշեղյանն է, սցենարի հեղինակը՝ Հարութ Ղուկասյանը։ Կինոնկարի գլխավոր հերոսները երեքն են՝ պապ, որդի, թոռ։ Երեք սերունդ, երեք տարբեր բնավորությունների տեր մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է մերօրյա հասարակության մտածելակերպը։ Պապը՝ Արամը, պրոֆեսիոնալ զինվորական է, նախկին գնդապետ, ամբողջ կյանքը նվիրել է պետականության կառուցման գործին։ Նրա որդին՝ Գնելը, բիզնեսմեն է․ մինչ օրս չի ներում հորը հայրենիքն ընտանիքից վեր դասելու համար։ Թոռը՝ Լեւոնը, վիրտուոզ երաժիշտ է, ով ոգեշնչվում է իր պապի գաղափարախոսությամբ։ Սակայն հերոսի կյանքում ապագան և հայրենիքի նկատմամբ պարտքը բախվում են իրար՝ ստեղծելով ֆիլմի հիմնական կոնֆլիկտը․․․

342187571_582837153818504_6024898857032732115_n.jpg (109 KB)

Անսպասելի պատերազմը Հայաստանում խառնում է երեք սերունդների անդորրը։ Ֆիլմի ընթացքում մենք ականատես ենք լինում մի ամբողջ ազգի ողբերգությանը՝ մի ընտանիքի պատմության միջոցով․․․

Դերերում՝ Ալեքսանդր Խաչատրյան, Լեւոն  Հախվերդյան, Արմեն Մարգարյան, Մարջան Ավետիսյան, Եվա Զոհրաբյան, Շանթ Հովհանիսյան, Ալիս Կապլանջյան, Վահագն Մարտիրոսյան, Սաթենիկ Հազարյան, Նարինե Պետրոսյան, Թումաջ Դանեշ Բեհզադի եւ այլք։



© NEWS.am STYLE