Prada-ն կրկին դարձել է աշխարհի ամենահայտնի ապրանքանիշը

16:30   19 ապրիլի, 2023

Prada-ն կրկին դարձել է աշխարհի ամենահայտնի ապրանքանիշը։ Ըստ Lyst Index-ի՝ Միուչչի Պրադա եւ Ռաֆ Սիմոնսի լեյբլը ստաբիլ առաջին տեղում է մնում՝ առաջատարների աղյուսակում տիտաններին ավելի ցած մղելով:

Բայց նախքան մանրամասներին անցնելը, եկեք տեսնենք այն ապրանքանիշերը, որոնք այս եռամսյակում բարձրացել են սանդուղքի գագաթին: Երկրորդ տեղում Միուչիի մեկ այլ մտահղացում է՝ Miu Miu-ն: Հավակնելով ամենաբարձր վարկանիշին՝ Lyst ինդեքսի ստեղծման սկզբից ի վեր, դրա պահանջարկն աճել է շնորհիվ 2023 թվականի աշուն/ձմեռ ցուցադրության, գրպանի պայուսակի, New Balance համագործակցության եւ IYKYK-ի it-բրենդ դառնալու։

Երրորդ տեղում Moncler-ն է, ինչպես նախորդ տարի։ Valentino ն- մեկ տեղով բարձրացել է եւ դարձել է չորրորդը, LOEWE-ն բարձրացել է երկու հորիզոնականով եւ զբաղեցրել հինգերորդ տեղը, իսկ Bottega Veneta-ն շարունակում է մնալ վեցերորդ տեղում: Dolce & Gabanna-ն զբաղեցրել է յոթերորդ տեղը, իսկ Versace-ը բարձրացրել է 5 հորիզոնական՝ դառնալով 8-րդը։ Այս եռամսյակի ամենամեծ ձեռքբերումներից մեկն է: Պատճա՞ռը։ FW23 անհավանական շոուն, որը տեղի է ունեցել Լոս Անջելեսում «Օսկար» մրցանակաբաշխությունից օրեր առաջ, հավաքել է ավելի քան 39,8 միլիոն դիտում TikTok-ում եւ իսկ որոնման հարցումներում թիվն աճել է 44%-ով։

Gucci-ն, որը բազմիցս ճանաչվել է աշխարհի ամենահայտնի ապրանքանիշը, նահանջել է յոթ հորիզոնականով եւ զբաղեցրել իններորդ տեղը: Պաշտոնական պատճառ չի հաղորդվել, բայց դա կարող է պայմանավորված լինել Ալեսանդրո Միքելեի հեռանալով։ Նորաձեւության տունը մեկ սեզոն չուներ ստեղծագործական տնօրեն: Միայն ժամանակը ցույց կտա, թե արդյոք Gucci-ն կարող է վերականգնել իր գերակայությունը հաջորդ եռամսյակում: Առաջին տասնյակը փակում է Saint Laurent-ը։

11-ից 20-րդ հորիզոնականները հերթականությամբ՝ Dior, Nike, Louis Vuitton, Diesel, Burberry , Fendi, SKIMS (դեբյուտ է կատարում Lyst ինդեքսում)։ Balenciaga-ն 18-րդն է։ Այն իջել է յոթ հորիզոնականով։

Բրենդները, որոնց արժե ուշադրություն դարձնել․ Ludovic de Saint-Sernin's Ann Demeulemeester, Magda Butrym եւ Khaite։ Այս ապրանքանիշերի հանդերձանքը կրում են Էլլա Էմհոֆը, Իրինա Շեյքը եւ Ալեքսա Չանգը:

Ինչ վերաբերում է աշխարհի ամենաթեժ իրերին, ապա առաջին տեղում 20 դոլար արժողությամբ UNIQLO ուսի պայուսակն է, 625 դոլար արժողությամբ Rick Owens Kriester արեւային ակնոցը, Diesel-ի ջինսե մաքսի կիսաշրջազգեստը, Weekday-ի անսեռ Astro Loose Baggy ջինսերը, Adidas Gazelle սպորտային կոշիկները, Bottega Veneta կաթիլ ականօղերը, Alaia's-ի Le Coer պայուսակները, MSCHF մեծ կարմիր կոշիկները եւ Salomon-ի եւ Maison Margiela MM6-ի համագործակցությունը․ բոլորը լավագույն տասնյակում են։



© NEWS.am STYLE