Ամերիկացի ինֆլենսերը կտրել է լեզվի մի մասը «ավելի լավ» համբուրվելու համար

20:28   19 ապրիլի, 2023

Ամերիկացի ինֆլուենսերը կտրել է լեզվի մի մասը, որպեսզի «ավելի լավ» համբուրվի, եւ այժմ նա պնդում է, որ իր սիրային կյանքն ավելի լավն է, քան երբեւէ։

Ռոշել Գարեթը, ով առցանց հայտնի է Xehli G անվամբ, հայտնել է, որ հեռացրել է իր լեզվի սանձիկը՝ հյուսվածք, որը կապում է լեզուն բերանի ստորին հատվածին: «Վիրահատությունից առաջ ես զգում էի, որ իրականում ոչ մեկին չեմ համբուրել», - ասել է 22-ամյա աղջիկը Jam Press-ին:

Նրա խոսքով` լեզվի սանձիկը միշտ կարճ է եղել, եւ մանկաբույժը տարիներ առաջ խորհուրդ է տվել իրեն վիրահատել: Նա նշել է, որ դա արտացոլվել է իր խոսքում, ինչի պատճառով իրեն մանկուց ծաղրել են։ «Երիտասարդ տարիքում ինձ բռնության են ենթարկել, եւ երբ սկսեցի տեսանյութեր պատրաստել համացանցի համար, բոլոր մեկնաբանությունները եւ ծաղրանքները վերադարձան», - նշել է նա։

Նա վստահեցրել է, որ այս խնդիրն իրեն անվստահ է դարձրել եւ չի կարողացել հաճույք ստանալ համբուրվելուց, սակայն այժմ նա կարող է դա անել առանց խնդիրների։ «Հիմա լեզուս կարծես կախվում է համբուրվելիս, մինչ այդ այն արգելափակված էր»:

Բացի խոսքի հետ կապված խնդիրներից, լեզվի այդ հատվածը կարող է ազդել նաեւ սննդի եւ ջրի ընդունման վրա:

Գարեթը բացատրել է, որ իր մայրը չէր ցանկանում, որ ինքը վիրահատվի, երբ փոքր էր, քանի որ անհանգստանում էր ցավերի պատճառով:

Այնուամենայնիվ, Գարեթն անցավ ցավալի պրոցեդուրաներով, որոնք նա փաստագրել է Instagram-ում, եւ այժմ շատ գոհ է արդյունքներից:



© NEWS.am STYLE