Հայտնի «Մթնշաղ» ֆիլմը սերիալ կդառնա

11:19   20 ապրիլի, 2023

2008 թվականի վամպիրների եւ մարդագայլերի մասին հայտնի «Մթնշաղ» ֆիլմը կցուցադրվի Lionsgate TV-ով։

Variety-ն հաստատել է, որ սերիալը հիմնված կլինի Սթիվենի Մայերսի համանուն վեպի վրա։ Շոուն, որը նախկինում ադապտացվել է հաջողակ ֆիլմաշարով, որտեղ գլխավոր դերերում հանդես են եկել Ռոբերտ Պատինսոնը, Քրիստեն Ստյուարտը եւ Թեյլոր Լոթները, ներկայումս նախագծին կցված գրող կամ ցանցային/հոսքային ծառայություն չունի: Նախագծին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ Վիկ Գոդֆրին եւ Էրիկ Ֆեյջը նշանակվել են սերիալի գործադիր պրոդյուսերներ։

Օրիգինալ ֆիլմը, որը հայտնի է որպես «Մթնշաղ։ Սագա» ներառում էր հինգ ֆիլմ, որոնք թողարկվել են 2008-ից 2012 թվականներին։ Ինչ վերաբերում է գրքերին, ի սկզբանե եղել են չորսը, որոնք հրատարակվել են 2005-ից 2008 թվականներին: Ավելի ուշ՝ 2015 թվականին Մեյերսը հրատարակել է մեկ այլ գիրք՝ «Կյանք եւ մահ։ Մթնշաղ։ Վերաիմաստավորում», որում երկու գլխավոր հերոսները՝ Բելլան եւ Էդվարդը, փոխվել են սեռերով։



© NEWS.am STYLE