Հրապարակվել է երկար սպասված «Ֆորսաժ X»-ի նոր թրեյլերը

14:20   20 ապրիլի, 2023

«Ֆորսաժ X»-ի թողարկումից առաջ հայտնվել է եւս մեկ նոր պաշտոնական թրեյլեր:

Սպասված գործողություններով լի ֆիլմում կվերադառնա «Ընտանիքը»՝ Վին Դիզելը, Միշել Ռոդրիգեսը, Թայրիզա Գիբսոնը, Քրիս Բրիջեսը, Նատալի Էմանուելը, Ջորդանա Բրյուսթերը, Սուն Քանգը, Ջեյսոն Սթեթհեմը, Շարլիզ Թերոնը եւ Սքոթ Իսթվուդը: Դերասանական կազմում կան նաեւ նոր անդամներ, այդ թվում՝ Բրի Լարսոն եւ Ջոն Սին։

Վերջին թրեյլերում ընտանիքը հանդիպում է Դանթեի (Ջեյսոն Մոմոա) հետ։ Դանթեն հետապնդում է ընտանիքին, որպեսզի վրեժ լուծի իր հոր՝ նարկոբարոն Էրնան Ռեյեսին։ Թրեյլերը նաեւ երկրպագուներին հնարավորություն է տալիս տեսնել ադրենալինը բարձրացնող տեսարաններ։ Ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի մայիսի 19-ից: Նոր պայթյուններով, կռիվներով եւ գործողություններով թիմը պատրաստ է դիմակայել Դանթեին:



© NEWS.am STYLE