Ջորջինա Ռոդրիգես VS Անտոնելա Ռոկուցո, կամ ինչպիսի՞ կանանց են նախընտրել Ռոնալդուն եւ Մեսսին (ֆոտո)

20:30   20 ապրիլի, 2023

Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի եւ արգենտինացի ֆոիտբոլիստ Լիոնել Մեսսիի երկրպագուներն անդադար ֆուտբոլային աստղերին պահում են մրցակցության մեջ․ ո՞վ ավելի շատ գոլ հարվածեց, ո՞վ է ավելի լավ խաղում, ո՞վ է իրական չեմպիոնը․․․ համեմատությունների շարքը բազմազան է, ընդհուպ, մինչեւ ընդգրկում է նրանց կանանց շրջանակը։

Ինչպիսի՞ կանայք են այսօր Ռոնալդուի ու Մեսսիի կողքին։ NEWS.am STYLE-ը մրցակցությունը տեղափոխել է նոր հարթակ՝ փորձելով պարզել, թե ինչ նմանություններ ու տարբերություններ ունեն Ջորջինա Ռոդրիգեսն ու Անտոնելա Ռոկուցոն։

ga.jpg (1.37 MB)

Նախ, անհնար է չնկատելը, որ երկու կանայք էլ գեղեցիկ են, անկախ ու ընտանիքին նվիրված։ Թե Անտոնելան, թե Ջորջինան, ծնվել են Արգենտինայում։ Հատկանշական է, որ երկուսն էլ ինֆլուենսերներ են, որոնք զբաղվում են նաեւ մոդելինգով։

340139000_195857536550556_6489418397116115853_n.jpg (194 KB)

Անտոնելայի ու Մեսսիի սիրո պատմությունը սկսվել է շատ վաղուց։ Նրանք միմյանց ճանաչել են մանկուց, քանի որ Լիոնելը Անտոնելայի զարմիկի մտերիմ ընկերն է։ Նրանց հարաբերությունների մասին, սակայն, պաշտոնապես խոսվել է 2008 թ-ից, իսկ 2017-ին նրանք ամուսնացել են։

340392086_626358552271348_3175938942190319467_n.jpg (246 KB)

Անտոնելան եւ Լիոնելը հասակակիցներ են՝ երկուսն էլ 35 տարեկան են։ Զույգն ունի 3 երեխա, եւ ընտանեկան լուսանկարներով հաճախ է կիսվում Instagram-ում։ 

340902154_761484702175522_8403650232813848651_n.jpg (152 KB)

Ռոնալդուի եւ Ռոդրիգեսի տարիքային տարբերությունը, համեմատաբար, զգալի է, բայց դա չի խանգարում նրանց ներդաշնակությանը։ Ի տարբերություն Մեսսիի ու կնոջ, Կրիշտիանուն եւ Ջորջինան ծանոթացել են միայն 2016 թ-ին։ Ֆուտբոլիստն ապագա սիրելիին հանդիպել է Gucci-ի խանութներից մեկում, որտեղ Ռոդրիգեսն աշխատում էր, որպես վաճառողի օգնական։

339479634_1021664122131472_6618165728993445615_n.jpg (251 KB)

Այդ օրվանից էլ նրանց շփումը սկսվել է, իսկ ավելի ուշ մոդելը տեղափոխվել է ապրելու ֆուտբոլային աստղի հետ։ 29-ամյա Ջորջինան եւ 38-ամյա Կրիստինանուն այսօր մեծացնում են իրենց 5 երեխաներին, որոնցից 2-ն են մոդելի կենսաբանական երեխաները։ Ռոնալդուն եւ Ռոդրիգեսը եւս գաղտնի չեն պահում ընտանեկան համատեղ կադրերը՝ դրանցով, պարբերաբար, կիսվելով սոցիալական մեդիայում։

340139000_1158351614854346_5656147733704229225_n.jpg (147 KB)

Ինչ վերաբերում է մոդելների ոճային առանձնահատկություններին՝ նկատելի է, որ Անտոնելան առավել նախընտրում է սպորտային կամ casual ոճը, տոպերի ու դասական տաբատների ու շրջազգեստների համադրությունը, իսկ Ջորջինան, որն առավել փարթամ կազմվածք ունի, նախընտրում է այն շեշտադրել մարմինը կիպ ընդգրկող, լայն բացվածք ունեցող հագուտով։

338941920_587506920000921_5084868816516824756_n.jpg (134 KB)

Դիմահարդարման եւ վարսահարդարման մեջ Ջորջինան ու Անտոնելան ավելի շատ ընդհանրություններ ունեն՝ երկուսն էլ նախապատվությունը տալիս են թարմ սանրվածքներին ու չափավոր շպարին։ 

mu.jpg (1.45 MB)

Լուսանկարները՝ Ջորջինա Ռոդրիգեսի ու Անտոնելա Ռոկուցոյի ինստագրամյան էջերից



© NEWS.am STYLE