Հայաստանում սկսվել են «Մանյունյա. ամանորյա արկածներ» կատակերգության նկարահանումները

17:33   20 ապրիլի, 2023

Հայաստանում սկսվել են «Մանյունյա. ամանորյա արկածներ» ընտանեկան կատակերգության նկարահանումները, հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով նախագծի հեղինակներին։

Մանունյայի, Նարինեի եւ նրանց ընտանիքների ակածների մասին պատմությունն այժմ կթողարկվի լիամետրաժ ֆիլմի ձեւաչափով։ Սյուժեն հիմնված է գրող Նարինե Աբգարյանի չհրապարակված պատմության վրա, որը նախկինում չի ընդգրկվել Մանյունայի մասին գրքերում։

Ժապավենի գործողությունը կծավալվեն Ամանորի գիշերվա նախօրեին։ Հերոսների տոնը կարող է չընթանալ ըստ պլանի՝ օդերեւութաբանները խոստանում են աննորմալ տաք ձմեռ, ինչը նշանակում է, որ Ձմեռ պապի գալուստը վտանգված է։ Նրանց ընտանիքները շտապ որոշում են սար գնալ։ Արկածներով լի ճանապարհը հերոսներին տանում է դեպի նվիրական տուն, որը դառնում է հիասթափություն՝ կեղտ, խոնավություն, կոտրված կահույք, եւ ամենակարեւորը՝ անկոչ հյուրեր։

Նույն թիմը, որը ստեղծել է սերիալը, կաշխատի նոր ֆիլմի վրա։ Ռեժիսորի աթոռը կրկին կզբաղեցնի Արման Մարությանը, նախկին դերասանները կվերադառնան իրենց դերերին։



© NEWS.am STYLE