Թրենդային համադրություններ ու միշտ ակտուալ դասականը․ 5 «լուք»`հայ հայտնիների Instagram-ից (ֆոտո)

15:05   21 ապրիլի, 2023

Շարունակում ենք հետեւել հայտնիների գարնանային լուքերին։ Որքան խաբուսիկ է եղանակը, այնքան էլ տարբեր են կերպարները։ Բայց փաստ է, որ ցանկանացած եղանակի դեպքում ոճային մարդը կարողանում է գտնել տարբերվելու եզրեր։ 

Դերասանուհի Եվա Զոհրաբյանը հայկական շոուբիզնեսի ամենաոճային նրկայացուցիչներից է։ Եվայի մոտ ստացվում է ամենահասարակ ընտրությամբ անգամ տարբերվել։ Գաղտնիքը դետալների համադրության մեջ է։ Ինստագրամյան իր ամենաթարմ հրապարակման մեջ Եվան ցուցադրել է բավական թրենդային մի լուք՝ դասական պիջակի եւ ջինսե շրջազգեստի համադրությամբ։ Կերպարը շատ մոդայիկ է դարձել նարնջագույն գուլպաների ու սպորատային կոշիկների ընտրությամբ։

339574161_1922350778108859_782632049499544302_n.jpg (231 KB)

Ռուսաստանաբնակ երգչուհի Արծվիկը եւս ոճի զգացողության պակաս չունի։ «Եվրատեսիլ 2017»-ում Հայաստանի ներկայացուցիչը հերթական միջոցառման համար նախընտրել է մուգ կապույտ երանգի թրենչ, որը ներաձեւ ու հետաքրքիր են դարձնում փքված ուսերն ու հագուստն ամբողջացնող ոսկեգույն զարդանախշերը։ Արծվիկը լուքը համադրել է ոսկեգույն պայուսակով եւ սպիտակ բարձրակրունկներով։ 

340467243_189862650672082_2226828170873763796_n.jpg (179 KB)

Ռուսաստանից տեղափոխվենք ԱՄՆ, որտեղ, կարծես, բավական արեւոտ եղանակ է։ Դերասանուհի Մանո Գրիգորյանն իր արեւային օրն ավելի լուսավոր է դարձրել սպիտակի ու կանաչի գեղեցիկ համադրությամբ։ Իսկ գլխարն ու ակնոցն էլ ավելի են լրացրել նրա կերպարը։ 

339841286_935602631115804_3852865885251551222_n.jpg (208 KB)

Անատի Սաքանյանն էլ նախընտրել է մարմինը կիպ ընդգրկող հագուստով ցուցադրել իր կազմվածքը։ Դերասանուհին իր total black լուքը մեղմացրել է վարդագույն պայուսակի համադրությամբ։

339398835_187295994154487_6395030713932436996_n.jpg (324 KB)

Դերասանուհի Յուլիա Ֆինկը չի դավաճանել իր այցեքարտը դարձած դասական ոճին։ Դերասանուհին այս անգամ, կարելի է ասել, նախընտրել է կրեմագույնի 50 երանգները։ Կերպարին գույն է հաղորդել, համեմատաբար, ավելի մուգ երանգի պայուսակը։

339189365_522604863209472_6823435376937569747_n.jpg (405 KB)

Լուսանկարները՝ հայտնիների ինստագրամյան էջերից



© NEWS.am STYLE