Fendi-ն փոքրիկ շների համար 1000 դոլար արժողությամբ գլամուրային վզկապ է թողարկել

21:20   21 ապրիլի, 2023

Fendi նորաձեւության տունը թողարկել է գլամուր վզկապ փոքրիկ շների համար։ Գրեթե 1000 դոլար արժողությամբ արծաթագույն մետաղական Fendi շան վզկապը զարդարված է 13 սպիտակ բյուրեղներով եւ ապրանքանիշի լոգոյի կախազարդով:

фен1.jpg (22 KB)

Կենդանիների վզկապը պատրաստված է 100% արույրից եւ բյուրեղներից։ Այն արժե նույնքան, որքան կանացի ոսկե O'Lock Choker վզնոցը:

фен3.jpg (54 KB)

Իտալական նորաձեւության տունն ունի նաեւ ընտանի կենդանիների համար նախատեսված մի ամբողջ շքեղ հավաքածու։ 2850 դոլար արժողությամբ կրիչներ՝ FF-ի պատկերանշանով, շագանակագույն ու սեւ գույներով։ Բացի այդ, կա 395 դոլար արժողությամբ հատուկ «կղանքը պահելու հարմարանք»։ Վերարկուն, որը տաք կպահի ձեր ընտանի կենդանուն զբոսանքի ժամանակ, արժե 490 դոլար։

Ընդհանուր առմամբ, ձեր ընտանի կենդանու համար Fendi ապրանքների ամբողջական հավաքածուն կարող է արժենալ ավելի քան 4700 դոլար:



© NEWS.am STYLE