ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   27 ապրիլի, 2023

ԽՈՅԵՐ

Այսօր սիրելին կդիմի Ձեզ՝ օգնության խնդրանքով: Ամենայն հավանականությամբ, նա բարոյական աջակցության կարիք կունենա, որպեսզի լինի մեկը, որի ուսին նա կարող է հենվել եւ արտասվել: 

ՑԼԵՐ

Այսօր Ձեր սիրելին ստիպված չի լինի փորձել Ձեզ բացատրել, թե ինչ է իրականում ցանկանում ասել: Դուք առանց նրա օգնության էլ շատ լավ կհասկանաք նրա մտքերը: Այնպես որ, այսօր ներդաշնակ օր է սպասվում Ձեզ եւ Ձեր սիրելիին: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Այսօր արժե, որպեսզի ականջ դնեք սիրելիի կարծիքին եւ խորհուրդներին: Նա միանգամայն օգտակար բաներ կասի Ձեզ եւ կփորձի խնդիրների լուծման արդյունավետ տարբերակներ առաջարկել: 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր Դուք եւ Ձեր սիրելին կզգաք ձեզ ինչպես երեխաներ: Դուք անընդհատ կցանկանաք ուրախանալ, թռչկոտել եւ ոչ մի հաճույքից չզրկել ինքներդ ձեզ: Շատերին խորթ կթվա ձեր պահվածքը, իսկ դուք պարզապես երջանիկ կլինեք:

ԱՌՅՈՒԾՆԵՐ 

Աստղերը խորհուրդ չեն տալիս հույսը դնել միայն Ձեզ վրա: Հիշեք, որ Ձեր կողքին կա մեկը, որը միշտ ուրախ է Ձեզ օգնել, լինել Ձեր կողքին եւ բռնել Ձեր ձեռքը: Բայց աշխատեք չչարաշահել նրա հոգատարությունը՝ միեւնույն ժամանակ չանտեսելով նրան: 

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր չարժե այդքան վստահ լինել սեփական ուժերի հարցում: Աշխատեք հաշվի առնել նաեւ սիրելիի աջակցությունը, հակառակ դեպքում՝ դժվար թե  հաճույք ստանաք նրա հետ ժամադրությունից: 

ԿՇԵՌՔՆԵՐ 

Այսօր արժե, որպեսզի օգնեք սիրելիին գտնել ինչ-որ կարեւոր ինֆորմացիա, որը նա փնտրում է: Ձեզ համար դժվար չի լինի՝ հաշվի առնելով Ձեր տաղանդը, իսկ սիրելին անչափ շնորհակալ կլինի: 

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր կին-Կարիճերը պարզապես կծաղկեն եւ կշողան: Այդպիսին է աստղերի դասավորությունը: Տղամարդ-Կարիճները ոչնչով հետ չեն մնա: Նրանք նույնպես հակված են այսօր սրտեր գերել: 

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ 

Եթե Ձեր ոտքին կապտուկ է հայտնվել, ապա կարիք չկա անդամահատել այն: Կապտուկը կանցնի, այն Ձեզ չի էլ խանգարի: Հարաբերություններում նույնն է: Այո, ինչ-որ բան Ձեզ շատ է նյարդայնացնում սիրելիի մեջ, բայց, արդյոք, այնքան շատ, որպեսզի բաժանվեք նրանից... 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Անպայման չէ սիրելիին պատմել Ձեր բոլոր դժվարությունների մասին: Նրան բավական են սեփական խնդիրները: Ավելի լավ է՝ կյանքի օրագիր վարեք եւ գրեք այնտեղ Ձեզ անհանգստացնող բաների մասին: 

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ստիպված կլինեք լռել ու թույլ տալ սիրելիին անել այն, ինչ նրա մտքով կանցնի: Հակառակ դեպքում, նա անընդհատ կդժգոհի, որ իր ազատությունները սահմանափակված են: 

ՁԿՆԵՐ 

Ձեզ անհանգստացնում է այն, որ սիրելին ընդհանրապես չի հասկանում Ձեզ: Իսկ միգուցե դրանում մեղավոր է ոչ թե նա, այլ հենց Դուք: Միգուցե Դուք անհասկանալի լեզվով եք խոսում նրա հետ կամ էլ կարծում եք, թե նա պետք է կարդա Ձեր մտքերը: Մի պահ փորձեք Ձեզ դնել նրա տեղը: 



© NEWS.am STYLE