«108 տարի առաջ տեղի ունեցածը ոչ միայն հայերի, այլեւ ամբողջ աշխարհի ողբերգությունն է». ռուս բլոգեր Միխայիլ Կռիլովը Ծիծեռնակաբերդից դիմել է իր հետեւորդներին (վիդեո)

17:03   24 ապրիլի, 2023

«Կան իրադարձություններ, որոնք չունեն վաղեմություն, քանի որ այն, ինչ տեղի է ունեցել 108 տարի առաջ, ոչ միայն հայերի, այլեւ ամբողջ աշխարհի ողբերգությունն է»,- Ծիծեռնակաբերդում նկարահանված տեսանյութում ասում է հայտնի ռուս բլոգեր Միխայիլ Կռիլովը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от МИХАИЛ КРЫЛОВ (@mishacrylove)

«1915 թ-ին սկսվեց հայերի ցեղասպանությունը, որը խլեց ավելի քան կես միլիոն մարդու կյանք: Այդպես, արդեն 108 տարի անըդմեջ՝ ապրիլի 24-ին, ամբողջ աշխարհի հայերը հարգանքի տուրք են մատուցում զոհերի հիշատակին»,-պատմել է Կռիլովը, որն արդեն մի քանի ամիս է՝ բնակվում է Հայաստանում ու իր հետեւորդների հետ կիսվում հայերի, հայկական խոհանոցի ու տեսարժան վայրերի մասին:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от МИХАИЛ КРЫЛОВ (@mishacrylove)

Բլոգերը նաեւ դիմել է այս պահին Հայաստանում գտնվող զբոսաշրջիկերին՝ կոչ անելով անպայման այցելել Ծիծեռնակաբերդ: 

«Եկեք անմասն չմնանք, եւ բոլոր հայերի հետ մասնակցենք հիշատակման այս օրվան»,-ասում է նա:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от МИХАИЛ КРЫЛОВ (@mishacrylove)



© NEWS.am STYLE