«Մեր թշնամիներն այն ժամանակ ձախողել են, կձախողեն նաեւ այսօր»․ Գեւ Օրկյան

21:16   24 ապրիլի, 2023

Արդարության պահանջ, որն աշխարհի մեդիայի լռությանն է բախվում. բրիտանահայ շոումեն Գեւ Օրկյանն իր ինստագրամյան էջի հերթական հոլովակում խոսել է հայերի հանդեպ՝ 1915 թ-ին կիրառված ոճրագործության մասին։ 

«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրն է։ Այսօր մենք հիշում ենք 1 ու կես միլոն հայերին, ովքեր 1915 թ-ին Օսմանյան կայսուրաթյան կողմից ենթարկվել են բնաջնջման՝ պարզապես իրենց գոյատեւման պատճառով։ Պատմության ամենաբարաբարոսական ցեղասպանությունը կիրառվել է ինչպես տղամարդկանց, այնպես էլ՝ կանանց ու երեխաների նկատմամբ։ Այսօր աշխարհի բոլոր հայերը միավորվել են՝ հիշելու նրանց, ովքեր կորցրել են իրենց կյանքը եւ նրանց, ովքեր գոյատեւել են՝ հանուն մեր գոյության։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kev Orkian (@realkevorkian)

Այնուամենայնիվ, նրանք, ովքեր դա արել են, շարունակում են հերքել ցեղասպանությունը՝ չնայած բազմաթիվ ապացույցների, եւ մեր հարեւանների պատճառով այս տառապանքը շարունակվում է, քանի որ նրանք ցանկանում են բնաջանջել  մեր ազգն այս աշխարհից։ Մենք չենք լռելու, մենք չենք մոռանալու զոհվածներին։ Թույլ չենք տալու, որ մեր պատմությունը խեղաթյուրվի։ Փոխարենը՝ մենք հարգանք ենք մատուցելու մեր ժողովրդին, ովքեր զոհաբերել են իրենց կյանքը։ Մեր թշնամիներն այն ժամանակ ձախողել են, կձախողեն նաեւ այսօր»,-նշել է Օրկյանը։



© NEWS.am STYLE