«Հայերն ունեն հզոր ոգի եւ ազգային հպարտություն, որը ոչ մի այլ ազգ չունի». հայտնի բլոգեր Լուկա Գալոնեն հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

23:18   24 ապրիլի, 2023

Բրիտանացի աճպարար, բլոգեր Լուկա Գալոնեն, որը տեւական ժամանակ է՝ բնակվում է Հայաստանում, Instagram-ի իր միլիոնավոր հետեւորդներին հայտնել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա մասին:

340562125_128382413552710_2424133291654791358_n.jpg (80 KB)

«Այսօր այն օրն է, երբ հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր զոհվել են Հայոց ցեղասպանության ժամանակ»,-գրել է Գալոնեն, ապա նշել նաեւ, որ Հայաստանը հրաշալի երկիր է, որն իր տունն է համարում:

«Հայերն ունեն հզոր ոգի եւ ազգային հպարտություն, որը ոչ մի այլ ազգ չունի»,-հավելել է բլոգերը:

340049507_916173376375448_7702831892480664772_n.jpg (279 KB)



© NEWS.am STYLE