«Եկեք միասին հիշենք այն 1,5 միլիոն մարդկանց, ովքեր կորցրին իրենց կյանքը»․ Քիմ Քարդաշյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

01:17   25 ապրիլի, 2023

Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրից լուսանկար է տեղադրել ինստագրամյան story բաժնում, որն արվել էր 2019 թ-ին՝ Քիմի եւ քրոջ Քորթնիի՝ Հայաստան կատարած այցելության ժամանակ։ Այդ հրապարակմամբ աշխարհահռչակ հայուհին հիշեցրել է Հայոց ցեղասպանության օրվա մասին ու իր հարգանքն արտահայտել զոհերի հիշատակին։

340397172_1271076300172755_6538253435488913856_n.jpg (190 KB)

«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը։ Եկեք միասին լինենք եւ հիշենք այն 1,5 միլիոն մարդկանց, ովքեր կորցրին իրենց կյանքը։ Երբեք չմոռանալ»,-գրել է Քիմը։

Հաջորդ հրապարակման մեջ Քիմը վերհիշել է զավակների հետ այցը Գառնի։ «Սիրում եմ իմ եւ երեխաներիս այս լուսանկարը, որն արվել է Հայաստանում»,-հավելել է նա։

340207593_793377655757156_7607609635140466528_n.jpg (122 KB)



© NEWS.am STYLE