Շակիրան «Տարվա կին» կճանաչվի՝ Billboard-ի վարկածով

12:39   25 ապրիլի, 2023

Billboard-ի վարկածով՝ կոլումբիացի փոփ-սուպերաստղ Շակիրան «Տարվա կին» կճանաչվի Latin Women in Music գալա-երեկոյի առաջին միջոցառման ժամանակ:

Երկու ժամ տեւողությամբ հատուկ հոլովակը, որը նաեւ հայտնի է որպես Mujeres Latinas in la Música։ Այն նվիրված է «լատինամերիկացի կին արտիստներին, ղեկավարներին ու ստեղծագործողներին, ովքեր ակտիվորեն աշխատում են երաժշտական ​​ոլորտում դրական փոփոխությունների, ներառման եւ գենդերային հավասարության ուղղությամբ»:

Շակիրան երաժշտական ​​արդյունաբերության մեջ է եղել դեռահաս տարիքից։ Նա ունի 11 ստուդիական ալբոմներ, ինչպես նաեւ մի քանի լատինական «Գրեմմիներ»։

Աշխարհում վաճառված ավելի քան 95 միլիոն ձայնասկավառակներով Շակիրան ոչ միայն բոլոր ժամանակների ամենավաճառվող երաժշտական ​​արտիստներից մեկն է, այլեւ Լատինական Ամերիկայի ամենավաճառվող երգչուհին՝ ըստ Billboard-ի:



© NEWS.am STYLE