«Գործած» Դարտ Վեյդեր 75000 դոլարով

21:32   25 ապրիլի, 2023

Ժամանակակից քանդակագործ եւ նկարիչ Քեն Քելեհերը ներկայացրել է իր ստեղծագործությունների վերջին հավաքածուն՝ ոգեշնչված Դարթ Վեյդերից:

Նա է «Աստղային պատերազմների» հակառակորդին հագցրել գունավոր գործած ծածկոցով: Գնման համար հասանելի է Վայդերի երկու տարբերակ, երկուսն էլ՝ 180 սմ երկարությամբ: Գունավոր Դարտը ձեռագործ է փայլուն սեւ խեժից՝ զինված հյուսված լուսամրով: Իրական չափի քանդակները հասանելի են սահմանափակ քանակությամբ՝ 15 հատ: Միեւնույն ժամանակ, այլընտրանքային Knit Darth-ը 100% ձեռքով գործված է 3D խեժի շրջանակի վրա եւ պատրաստված է պատվերով:

Նկարչի մյուս վերջին գործերը, որոնք կարելի է տեսնել նրա սոցիալական ցանցերում, ներառում են Սիմփսոնների, Չիկագո Բուլզի եւ Բեթմենի պատկերները:

Knit Vader-ի եւ Well Dressed Darth-ի արժեքները՝ 75,000 դոլար:



© NEWS.am STYLE