Միշտ նորաձեւ ջինսերը․ 5 look հայտնիներից (ֆոտո)

20:31   25 ապրիլի, 2023

Ջինսերը բոլոր սեզոնների ամենասիրելի հագուստն են՝ դրանք ոչ միայն հարմարավետ են եւ պրակտիկ, այլեւ միշտ ներաձեւ, թարմ ու գեղեցիկ տեսք են հաղորդում։ Ջինսե տաբատներն ու բաճկոնակները շատերիս բազային զգեստապահարանի մի մասն են կազմում։ Ընդ որում՝ այս կտորից կարված հագուստը նախընտրելի է ինչպես աղջիկների, այնպես էլ տղաների կողմից։

Այս սեզոնին շատ նորաձեւ են, հատկապես, ջինսե ամբողջական լուքերը՝ երբ թե վերնազգեստը, թե տաբատը ջինսից են։ Այս թրենդը հաճախ է կիրառվում նաեւ հայտնիների կողմից։

340193959_3511145459206847_6978442048076220472_n.jpg (101 KB)

Համաշխարհային աստղերից ջինսերի սիրահար է Քլոե Քարդաշյանը։ Նրան հաճախ կարելի է տեսնել ինչպես ջինսե ամբողջական հանդերձանքով, այնպես էլ որեւէ մեկ դետալով՝ տաբատի, բաճկոնի, կամ տոպի տեսքով։ Այս կերպարը Քլոեն ավելի հետաքրքիր է դարձրել շագանակագույն երկարաճիտերի համադրությամբ։ 

Հայկական շոուբիզնեսում ջինսեր հաճախ կրում է Սրբուկը։ Այս ֆոտոշարքի համար երգչուհին նախընտրել է ամբողջական լուքը։ 

285417450_563937668421961_8568151204225548268_n-1.jpg (355 KB)

Դերասանուհիներ Դիանա Մալենկոն եւ Մերի Երեմյանը հետաքրքիր մոտեցում են ցուցաբերել կերպարին։ Նրանք երկուսն էլ ջինսե ամբողջական հագուստով են, բայց կերպարը համադրել են դասական պիջակներով։

340122730_1994541137611242_5685178837723254927_n.jpg (206 KB)

Դիանան նախընտրել է բաց երանգի պիջակ, իսկ Մերին՝ մուգ։ Ջինսերի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ դրանք, գրեթե, բոլոր երանգների հետ համադրվում են։ 

339933233_538179771724226_1945773932100788770_n.jpg (232 KB)

«Կույր աշխարհ» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Ռոզա Դավթյանն իր ֆոտոշարքի համար եւս նախընտրել է ջինսե հագուստ։ Ռոզան ջինսե տաբատն ու բաճկոնը համադրել է թրենդային կտրվածքով սեւ տոպի հետ։

340100297_141481612097426_7775011541214393627_n.jpg (160 KB)

Ի դեպ, բացի ավանդական կապույտ երանգից, ջինսերը հասանելի են նաեւ այլ վառ գույներով։ Այնպես որ, եթե, օրինակ, վարդագույնի կամ դեղինի սիրահար եք, հոգ չէ․ հաստատ կգտնեք նաեւ այդ երանգի ջինսե հագուստ։

Լուսանկարները՝ հայտնիների ինստագրամյան էջերից



© NEWS.am STYLE