Հազրեվարդի յուղը նպաստու՞մ է մազերի աճին եւ հաստությանը

22:15   27 ապրիլի, 2023

Հազրեվարդի յուղը վերջերս դարձել է TikTok-ում խոսակցության թեժ թեմա՝ շնորհիվ մազերի աճի իր ներուժի: Բայց կա՞ արդյոք որեւէ ճշմարտություն սոցիալական մեդիայի բոլոր խոսակցությունների հետեւում:

Harper Bazaar-ը դիմել է Նյու Յորքի հավաստագրված մաշկաբան Հեդլի Քինգին, հայտնի վարսահարդար Դոմինիկ Պուչիարելոյին, հայտնի վարսահարդար, կոլորիստ եւ L'Oréal Paris-ի ոճի եւ գույնի ստեղծագործական տնօրեն Ջոնաթան Կոլոմբինին պարզելու, թե իրականում որքան արդյունավետ է հազրեվարդի յուղը:

Որո՞նք են հազրեվարդի յուղի առավելությունները

Այն կարող է օգնել խտացնել մազերը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հազրեվարդի յուղը կարող է նույնքան օգտակար լինել, որքան մինօքսիդիլը՝ Rogaine-ի ակտիվ բաղադրիչը, մազերի աճի համար:

волосы2.jpg (20 KB)

Հակամանրէային միջոց է։ Քինգի խոսքով՝ «հազրեվարդի յուղն ունի հակամանրէային եւ հակաբորբոքային հատկություններ», որոնք հանգստացնում են գլխամաշկը։

Օգնում է թեփի դեմ «պայքարում»։ «Այս հակամանրէային եւ հակաբորբոքային հատկություններն «օգնում են կանխել թեփն ու բշտիկները գլխի վրա», - ասում է Քինգը:

Օգնում է ճյուղավորված ծայրերին: Մազերի որոշակի նոսրացում տեղի է ունենում փխրունության պատճառով: Ըստ Պուչարելոյի, հազրեվարդի յուղն «օգնում է կանխել մազերի ճյուղավորումը՝ ծերացման կամ հորմոնալ անհավասարակշռության պատճառով»:

Այն անվտանգ է բոլոր տեսակի մազերի համար։ Գրեթե բոլորը կարող են օգտագործել հազրեվարդի յուղը, թեեւ ալերգիկ ռեակցիայի դեպքում դադարեցրեք դրա օգտագործումը։

Կարո՞ղ է հազրեվարդի յուղը նպաստել մազերի խտացմանը

Թերեւս այո։ «2015թ․-ի ուսումնասիրությունը համեմատել է հազրեվարդի յուղը մինօքսիդիլի հետ մազերի աճի համար, եւ վեց ամիս անց երկու խմբերն էլ նկատեցին մազերի աճի զգալի աճ», - բացատրում է Քինգը: «Այս էֆեկտը կարող է պայմանավորված լինել հազրեվարդի յուղով միկրոկապիլյար պերֆուզիայի ավելացմամբ»: Այնուամենայնիվ, Քինգն ասում է, որ մինօքսիդիլը դեռեւս «առանց դեղատոմսի ամենաապացուցված տարբերակն է եւ գործում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար»:

волосы1.jpg (50 KB)

«Մազերի աճի ցիկլի շնորհիվ պրոցեսի վրա ցանկացած ազդեցություն կարող է դրսեւորվել վեց ամիս», - ասում է Քինգը եւ հավելում, որ «2015թ․-ին հազրեվարդի յուղով ուսումնասիրությունը ցույց տվեց արդյունքները վեց ամսում»:

Որքա՞ն հաճախ է պետք օգտագործել հազրեվարդի յուղը

волосы3.jpg (55 KB)

Այն կարելի է կիրառել ամեն օր կամ ամեն գլուխ լցանալուց հետո՝ ըստ Կոլոմբինի: «Դուք կարող եք օգտագործել այն ցանկացած ժամանակ», - ասում է մասնագետը:

Ինչպե՞ս պետք է օգտագործել հազրեվարդի յուղը

«Հազրեվարդի յուղը կարող է կիրառվել ուղղակիորեն կամ որպես այլ միջոցի մաս», - ասում է Կոլոմբինին: «Եթե ցանկանում եք լուծել մազերի աճի խնդիրը, կիրառեք այն անմիջապես ձեր գլխին եւ մի քանի րոպե մերսեք: Եթե ​​ցանկանում եք լուծել մազերի կոտրման կամ չորության խնդիրը, քսեք մազերին՝ որպես հաղորդիչ, որը կօգնի հեռացնել ճարպը:

волосы4.jpg (51 KB)

Նա նաեւ խորհուրդ է տալիս օգտագործել այն բնական եթերայուղերով միջոցների հետ։



© NEWS.am STYLE