Ձմեռային մի քանի թրենդներ

20:15   15 դեկտեմբերի, 2013

Ձմռանն այդքան էլ հեշտ չէ նորաձեւ լինելը: Հաշվի առնելով ցուրտ եղանակն ու ձյունը, առանձնապես ցանկություն չի լինում հետեւել նորաձեւության միտումներին եւ փորձարկել դրան: NEWS.am STYLE-ը «ծուլությունը» հաղաթահարած աղջիկների համար ներկայացնում է այս ձմռան մի քանի թրենդային իրեր:

Մեծ չափսերի վերարկուներ

Աշուն 2013-ձմեռ 2014 սեզոնի համար դիզայներներն առաջարկում են oversize՝ մի քանի անգամ մեծ չափսի վերարկուներ:

Բլուզ՝ զգեստի տակ

2014թ. Ձմռան նորարարություններից է բլուզը՝ դրված զգեստի տակ: Թե որքանով սա կկիրառվի մեզ մոտ, այլ հարց է, բայց որ այն արդեն լայն տարածում ունի շատ երկրներում, փաստ է:

Վանդակներ

Աշնանը նորաձեւ դարձած շոտլանդական վանդակները կշարունակեն պահպանել իրենց ակտուալությունը նաեւ ձմռանը: Հատկապես նորաձեւ կլինեն նման նախշով վերարկուները, վերնաշապիկները եւ maxi շրջազգեստները:

Սպիտակ կոշիկներ

Սեզոնի թրենդներից են նաեւ սպիտակ կոշիկները: Այնպես որ, ձմեռային ճտքավոր կոշիկներ ընտրելիս հիշեք սպիտակ գույնի մասին:

Միջատներ

Սարդերը, ճանճերը, մողեսները եւ այլ միջատներ զարդերի տեսքով կարող են հայտնվել ձեր պահարանում: Դրանք այժմ շատ ակտուալ են:

Մեծ գլխարկներ

Մեծ չափսերի, փափուկ եւ գործած գլխարկները այս շրջանում եւս ակտուալ են:

Աղբյուրը՝ http://www.woman.ru



© NEWS.am STYLE