Շաբաթվա Instagram. տղամարդկանց թրենդ-սեթեր Արմեն Գաբրիելյան

20:10   29 ապրիլի, 2023

Հայերը պահպանողական ժողովուրդ են. հատկապես, երբ խոսքը տղաների զգեստապահարանի մասին է: Դասական սեւ տաբատին լրացնում են համապատասխան պոլոն, դրամապանակը եւ ոչ ավելին: Մեր այսօրվա հերոսն Արմեն Գաբրիելյանն է, որը կոտրում է կարծրատիպերը՝ ցույց տալով, թե ինչպես կարող են երիտասարդները վառ եւ ոչ ստանդարտ հագնվել։

Դասականություն

Պոլոյի փոխարեն ընտրեք սպիտակ վերնաշապիկ, իսկ ձեր սիրելի սրածայր կոշիկները փոխարինեք լոֆերներով։ Պատկերը կարելի է ավելի ժամանակակից դարձնել՝ փոխարինելով զգեստապահարանի երկու տարր։ Դրանով կարելի է եւ աշխատանքի գնակ, եւ երեկույթի:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NIKITA KORDYUKOV (@kordyukov_n)

Սեւը 90-ականների (եւ ոչ միայն) մասունք է, որն արդեն ծեծված է։ Իսկ մայրաքաղաքի ջերմաստիճանի դեպքում, որը շուտով կհասնի +40-ի, ամենեւին էլ հարմարավետ չէ։ Արմենն ընտրում է բամբակյա անթեւ շապիկ, համապատասխան տաբատ եւ հաստ տակացուներով կոշիկներ (սա տաք ասֆալտին չվառվելու համար): Խորհուրդ ենք տալիս ավելի ուշադիր նայել այս համադրությանը: Ձեզ անպայման կհաջողվի առանձնանալ total black-ի ջերմեռանդ երկրպագուների շարքում:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Armen Gabrielyan (@armgabart)


Շերտավորում

Հաճախ փոփոխվող եղանակի պայմաններում դժվար է լավ կերպար գտնել։ Այս դեպքում օգնության են հասնում շերտերը, որոնք կարելի է հեռացնել կամ ավելացնել ձեռքի մի փոքր շարժումով։ Արմենն ընտրում է ժիլետ + բաճկոն + շապիկ․ նման համադրության մեջ, ուր, ասես, կարող ես գնալ՝ աշխատանքի, թեկուզ՝ Դիլիջան։ Երկու դեպքում էլ դուք չեք սխալվի։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Armen Gabrielyan (@armgabart)

Հյուսվածքներ

Բամբակը, կաշին եւ այլ գործվածքները պետք է զգուշորեն համադրել, որպեսզի չստանաք «շատ խառը» պատկեր։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Armen Gabrielyan (@armgabart)

Պաստելային գունապնակ

Ո՞վ ասաց, որ տղաները կարող են միայն մուգ գույներ կրել: Կապույտն ու սպիտակը հիանալի են նայվում Արմենի վրա: Մենք նաեւ խորհուրդ ենք տալիս մեր ընթերցողներին իրենց զգեստապահարան ներմուծել պաստելային գունապնակ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Armen Gabrielyan (@armgabart)



© NEWS.am STYLE