Exclusive NEWS.am STYLE: Բորիս Գրեբենշչիկով . Եթե ապրես անցյալով կամ նայես ապագային, բաց կթողնես ներկան

00:49   30 ապրիլի, 2023

Եթե ապրես անցյալով, կամ նայես ապագային, նշանակում է` բաց ես թողնում ներկան։ Եթե բաց ես թողնում ներկան, ուրեմն չես ապրում։ Այս մասին  NEWS.am STYLE-ին տված բացառիկ հարցազրույցում ասում է ռուս երաժիշտ, բանաստեղծ, «Ակվարիում» խմբի ղեկավար Բորիս Գրեբենշչիկովը։ Լուսանկարիչ և հրապարակախոս Նատա Բրետելը իր տպավորություններ է ներկայացրել   ռուսաստանցի լեգենդար երաժշտի հետ իր զրույցից։ 

Բորիս Բորիսովիչը հայտնվեց օձի դաջվածքով տաբատով և հայկական ասեղնագործ գլխարկով (ինչպես ասաց «հենց նոր էր գնել»)։ Մենք տեղավորվեցինք բեմից հեռու գտնվող բազկաթոռներում, որպեսզի սաունդ-չեքը չխանգարի, Բորիս Բորիսովիչը  գնահատեց իմ «Ոզնին մշուշում»-ի ոճով շապիկը․․․  Բավական արագ զգացի, որ խոսել մի մարդու հետ, ով շատ վաղուց ըմբռնել է Դաոն, յուրահատուկ գործընթաց է․․․

- Դուք սիրո՞ւմ եք հարցազրույց տալ ,- հարցրեցի ես։

- Ոչ,- պատասխանեց Բորիս Բորիսովիչը,- Ինչի՞ համար են դրանք։ 

Եվ գիտեք, ես հասկանում եմ։ Ինձ համար բավական կլիներ պարզապես կողքին նստել, արևի տակ տաքանալ (ինչպես նա սիրում է) և լսել նրա երաժշտությունը կամ լռությունը ու հասկանալ այն, ինչ ուզում եմ հասկանալ զգացողությունների մակարդակում․․․ Այնպես որ նախապատրաստած հարցերը ես միանգամից մոռացա և զրուցեցի հոսանքին տրվելով։ Ինչ-որ պահի ասացի․ «Ինձ հարմարավետ է Ձեզ հետ, Բորիս Բորիսովիչ։ Եվ ես գնահատում եմ բարեհաճության  այն զգացողությունը, որ զգում եմ Ձեզանից։  Ես նույնպես ուզում եմ ունենալ Ձեր անվրդով վիճակը»։

- Դա հեշտ է,- արձագանքում է Բորիս Բորիսովիչը։

 - Կարծո՞ւմ եք։ Այդ դեպքում ինչու է աշխարհն այսքան նյարդային։  Մինչև համերգը շատ քիչ ժամանակ էր մնացել, մեկուկես ժամ, ոչ ավելի։ - Ես շատ եմ սպասում, որ ինձ վերջապես բեմ կթողնեն,- ասում է ԲԳ-ն։

Մանրամասները՝ մեր տեսանյութում։ 



© NEWS.am STYLE