«Ֆիլմ ստեղծելն ինձ համար շնչելու պես բան է»․ Անդրեյ Զվյագինցեւ

10:01   30 ապրիլի, 2023

Հայտնի ռեժիսոր Անդրեյ Զվյագինցեւը ժամանել է Երեւան՝ ցուցադրելու «Լեւիաֆան» ֆիլմը՝ իր ֆիլմերի հետահայաց ցուցադրության շրջանակներում։ Հատուկ NEWS.am STYLE-ի համար Անդրեյ Զվյագինցեւը կիսվել է սեփական գործերի մասին իր տեսակետներով, ինչպես նաեւ պատմել, թե ինչի մասին է երազում։

Նրա խոսքով՝ ռեժիսորի համար կյանքի նպատակը եւս մեկ ֆիլմ թողարկելու հնարավորությունն է։ Ըստ Զվյագինցեւի՝ կյանքը բավականին միապաղաղ է, եթե երազանք չկա, եւ նրա երազանքն է՝ կարողանալ հասցնել լինել այն, ով հանդիսանում է այսօր։

Ռեժիսորը կարծում է, որ իր աշխատանքը խոսում է իր մասին։ Նրա ֆիլմերում մեծ ուշադրություն է դարձվում մարդկային հարաբերություններին․ ընտանեկան, ռոմանտիկ, ընկերական: Մարդիկ բախվում են միմյանց եւ փորձում լուծել իրենց ստեղծած խնդիրները։ Ռեժիսորը խոստովանում է, որ դիտողը, հավանաբար, ավելի մեծ խորություն ունի իր ֆիլմերի մեկնաբանության հարցում, քան ինքը։

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին հետահայաց ցուցադրության շրջանակներում կցուցադրվի նրա վերջին՝ «Չհավանել» ֆիլմը, որն էլ կամփոփի կինոմարաթոնը։

Մանրամասները՝ մեր պատրաստած տեսանյութում։



© NEWS.am STYLE