«Սարերի հովին մեռնեմ». Դիմաշը երեւանյան համերգին հանդիսատեսին հուզեց հայերեն կատարմամբ (վիդեո)

00:09   30 ապրիլի, 2023

Երեւանում այսօր՝ ապրիլի 29-ին, կայացավ ղազախ հայտնի երգիչ, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Դիմաշ Կուդայբերգենի առաջին մենահամերգը: Երգիչն այստեղ է Stranger շրջագայությամբ: 

Դիմաշին դեռ օդանավակայանից ջերմությամբ են դիմավորել ինչպես հայ, այնպես էլ արտասահմանից ժամանած երկրպագուները: Համերգին մթնոլորտը ավելի քան թեժ էր: Երգիչը, հատկապես, բուռն արձագանքի արժանացավ, երբ անակնակալ կերպով կատարեց «Սարերի հովին մեռնեմ» երգը, որին հաջորդեցին ոչ միայն հայ, այլեւ արտասահմանցի երկրպագուների հոտնկայս ծափահարությունները:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Ավելի վաղ՝ օդանավակայանում, պատասխանելով հայերենով երգելու վերաբերյալ NEWS.am STYLE-ի հարցին, երգիչը նշել էր, որ հայերեն կկատարի այն դեպքում, երբ վստահ լինի, որ իր մոտ լավ է ստացվում: Դատելով հանդիսատեսի արձագանքից՝ արտիստը գերազանցությամբ կատարեց իր ուսերին դրված պատասխանատվությունը:

NEWS.am STYLE-ը կիսվում է Դիմաշի հայերեն կատարմամբ, իսկ համերգի մյուս մանրամասներն ու ֆոտոշարքը կներկայացնենք ավելի ուշ:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE