Ինչպե՞ս Դիմաշը խոսեց ու երգեց հայերեն, երգչի ամենահամարձակ հայ երկրպագուհին եւ երեւանյան խելահեղ համերգի մյուս մանրամասները (ֆոտո/վիդեո)

14:05   30 ապրիլի, 2023

Հայտնի ղազախ երգիչ Դիմաշ Կուդայբերգենի երեւանյան համերգը կայացած է. երեկ՝ ապրիլի 29-ին, ղազախ կատարողը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համախմբեց տարբեր ազգերի ու մշակույթների կրողների՝ պատմելով այն մասին, թե որքան կարեւոր է միմյանց հանդեպ հարգանքը՝ անկախ կրոնական ու ռասսայական տարբերություններից:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Արտիստը ոչ թե բարձրացավ բեմ, այլ վայրէջք կատարեց այնտեղ հատուկ սարքավորման միջոցով: Երգչին դիմավորեցին անհավանական օվացիաներով. հայկական դահլիճում, հատկապես, բուռն էին ընդունում նրա՝ հայերեն խոսելը: Առհասարակ, Դիմաշը շփվում էր մի քանի լեզվով՝ ղազախերեն, ռուսերեն, անգլերեն, իսկ առաջին ողջույնը հայերենով էր.

«Բարի երեկո, սիրելի հյուրեր, ես շատ ուրախ եմ, որ հիմա այստեղ եմ: Սա իմ առաջին համերգն է Հայաստանում, եւ հուսով եմ, որ դուք կվայելեք այս պահն ինձ հետ… Շնորհակալություն»,-բեմից հնչեցրեց երգիչը, որից հետո սկսեց կատարել իր հայտնի հիթերը, որոնք եւս լեզվական առումով տարբեր էին: Ինչպես ավելի վաղ նշել ենք՝ համերգին Դիմաշը կատարեց նաեւ «Սարերի հովին մեռնեմ» հայկական երգը, որը երեկոյի ամենահուզական պահերից էր:

IMG_3928.JPG (7.75 MB)

4 ժամ եւ ավելի տեւած համերգի ընթացքում երգիչը հասցրեց 5 անգամ զգեստափոխվել, եւ ամեն հագուստի հետ փայլել նորովի: Ընդմիջումներին էկրանին ցուցադրվում էին Ղազախստանի պատմությունն ու մշակույթը ներկայացնող կարճամետրաժ ֆիլմեր: 

«Տաղանդավոր մարդիկ շատ կան, բայց ես օրհնված եմ, որ ձեր շնորհիվ հասել եմ այստեղ: Շնորհակալ եմ, որ հնարավորություն ունեցա ելույթ ունենալ Հայաստանում»,-նշեց երգիչը, որը կատարումներին զուգահեռ ընդունում էր երկրպագուների նվերներն ու ստորագրում նրանց համար:

IMG_4245.JPG (198 KB)

Հանդիսատեսը երգչի հետ էր մինչեւ վերջին նոտան. անկախ նրանից՝ ռուսերեն էր երգում, անգլերեն, թե ղազախերեն, նրան ձայնակցում էին բոլորը՝ անկախ ազգությունից եւ մշակույթից: Համերգն, իհարկե, լի էր անակնկալներով, բայց ամենագեղեցիկ պահերից մեկը եղավ վերջին կատարման ընթացքում: Երգիչը, տպավորվելով իրեն ձայնակցող հայ երկրպագուհու ձայնով, նրան բեմ բարձրացրեց՝ միասին երգելու:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Ծաղիկներից ու բազմաթիվ նվերներից զատ՝ Դիմաշն իր հետ հայրենիք կտանի հայկական ջերմությունը, ինչի մասին, պարբերաբար, խոսում էր: Համերգի ավարտին նա «թռավ» այնտեղ, որտեղից իջել էր, բայց ինչպես ասվում է հայտնի մուլտֆիլմում՝ «խոստացավ վերադառնալ»: Իսկ մինչ այդ, երգիչը կշարունակի ճանապարհորդել իր Stranger շրջագայությամբ, որի առաջին կանգառը Հայաստանն էր:

Դիմաշի երեւանյան առաջին մենահամերգի մանրամասներն ավելի պատկերավոր՝ մեր տեսայութերում:

IMG_4073.JPG (149 KB)

IMG_4066.JPG (98 KB)

IMG_3924.JPG (87 KB)

IMG_4415.JPG (113 KB)

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Դավիթ Ջոթյանի



© NEWS.am STYLE