Բեյոնսեին մեղադրել են 2,69 միլիոն դոլարի հարկերից խուսափելու մեջ

11:48   1 մայիսի, 2023

ԱՄՆ հարկային վերահսկողությունը Բեյոնսեին մեղադրել է 2018 եւ 2019 թվականներին 2,69 միլիոն դոլարի հարկեր չվճարելու մեջ։ Այս մասին հայտնում է People-ը։

Կառավարական գործակալությունը պնդում է, որ Բեյոնսեն 2018 թվականի համար 805 850 դոլար է պարտք, իսկ 2019 թվականի համար՝ 1 442 747 դոլար։ Երգչուհին նաեւ չի վճարել այդ երկու տարվա տուգանքը՝ 449 719,40 դոլարի չափով։

Բեյոնսեի փաստաբանը հայտնել է, որ իրենք այժմ ակտիվորեն աշխատում են հարկային ծառայության հետ եւ ակնկալում են մոտ ապագայում լուծել այս հարցը։ Երգչուհու ներկայացուցիչները վիճարկում են 868 766 դոլարը, որը, ըստ նրանց, տրվել է բարեգործության։

People-ն ընդգծում է, որ նախորդ տարի Forbes ամսագիրը Բեյոնսեի կարողությունը գնահատել է 450 միլիոն դոլար։



© NEWS.am STYLE